Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հանդիպումը «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների հետ
Երբ հանդիպում են սերունդներ, փորձ ու երազանք, ծնվում են զրույցներ, որոնք դեռ պետք է դառնան երաժշտություն…
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները հանդիպել էին UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ, ում պատկանում է ծրագրի ստեղծման գաղափարը։ Հանդիպումը ջերմ էր, ընկերական և լի նոր գաղափարներով: Նրանք զրուցում էին, կիսվում իրենց պատմություններով, մտքերով, ապագայի երազանքներով։ Գծվում էին գաղափարներ, ծրագրեր, որոնք վստահաբար սկիզբ են դառնալու մեծի և կարևորի։
Դասական երաժշտությունն, ինչպես միշտ, միավորում է, և այս հանդիպումը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան ուժ ունի արվեստը՝ ոգեշնչելու և նոր ճանապարհ բացելու լուսավոր ապագայի համար։
- -
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նպատակ ունի փոխակերպել Արցախի տաղանդավոր երեխաների կյանքը և ստեղծել արժանապատիվ և հաջողակ ապագա պատանի երաժիշտների համար: Ծրագրի շրջանակում մասնակիցները ունենում են մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից, վարպետության դասեր՝ ապահովելով մասնագիտական աճ և զարգացում: Ծրագիրն առաջարկում է նաև օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման անվճար դասեր՝ ընդլայնելու նրանց գլոբալ հաղորդակցությունը, թանգարանային այցեր՝ խորացնելու նրանց մշակութային ըմբռնումը, համերգային ելույթներ և հրավերներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվող հայաստանյան համերգներին: Բացի այդ, ծրագիրը տրամադրում է ֆինանսական աջակցություն:
Այս կրթական ծրագիրը մեծ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...