Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Փաշինյանը նոր հասարակություն է ստեղծում՝ վախվորած, վախկոտ, առանց հաղթանակների

Նիկոլ Փաշինյանն այնպիսի վտանգավոր արագությամբ է հակահայկական ու հակապետական նարատիվները տարածում Հայաստանում, ասես ինչ-որ տեղ է շտապում։ Երեկ Փաշինյանը պետության այլ ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատ: Եթե նախքան 44-օրյա պատերազմը Փաշինյանը չէր խորշում հանրության մեջ հայտնվելու, մարդկանց հետ շփվելու հարցում, ապա վերջին տարիներին ձևավորված ավանդույթ է դարձել, որ արարողություններն անցկացվում են բացառապես պաշտոնյաների և ուժայինների համար, իսկ մարդկանց վաղ առավոտից արգելում են բարձրանալ Սարդարապատ։

Արդեն իր ելույթում Փաշինյանը մի քանի խայտառակ հայտարարություններ է արել։ Նշելով տարբեր իրողություններ՝ հայտարարել է, թե «մեր ինքնությունը մեր պետությունն է»։ «Որովհետև բոլոր այն հատկանիշները, որոնք պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն՝ պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով կամ պետական աջակցությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այսկերպ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տարանջատում է Հայաստանն ու Սփյուռքը։ Արցախի չգոյության պայմաններում տրամաբանական կլիներ, որպեսզի գործող իշխանությունները փորձեին գործակցել Սփյուռքի հետ, պահպանել հայ ինքնությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Իսկ երբ ինքնությունը պայմանավորում ես միայն պետությամբ, դուրս ես թողնում այդ պետությունում չապրողներին։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Ավելի խայտառակ և վտանգավոր միտք մինչ օրս ոչ ոք չէր ասել։ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության», - նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Սա ևս մեկ վկայությունն է, որ Հայաստանի գործող ապիկար ղեկավարն ամեն գնով փորձում է հայ ժողովրդի մտքից հանել ոչ միայն Արցախը, այլ նաև Արևմտյան Հայաստանը, կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները և նույնիսկ հայ ժողովրդի գիտակցության միջից հանել պատմական հայրենիքի գաղափարը։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նոր հասարակություն է ստեղծում՝ վախվորած, վախկոտ, առանց հաղթանակների։

Լաուրա Խաչատրյան