Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Նեթանյահուին ասել եմ, որ Իրանին hարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ անցյալ շաբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է Իրանի դեմ չձեռնարկել ռազմական գործողություններ, որոնք կարող են խաթարել Վաշինգտոնի միջուկային բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ։

Թրամփի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ The New York Times-ը հայտնել էր հեռախոսազանգի մանրամասները՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ Իսրայելը կարող է առանց նախազգուշացման հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին:

Օվալաձև աշխատասենյակում լրագրողների այն հարցին, թե արդյոք նա Նեթանյահուին ասել է, որ չթիրախավորի Իրանը, Թրամփը պատասխանել է. «Դե, ես կցանկանայի անկեղծ լինել: Այո, ես ասացի (Նեթանյահուին), որ դա շատ անտեղի կլիներ անել հենց հիմա, քանի որ մենք շատ մոտ ենք լուծմանը:  Դա կարող է փոխվել ցանկացած պահի: Բայց հենց հիմա, կարծում եմ, (Իրանը) ցանկանում է գործարք կնքել, և եթե մենք կարողանանք գործարք կնքել, դա կփրկի շատ կյանքեր: Մենք շատ լավ քննարկումներ ենք ունենում (Իրանի հետ), և ես ասացի (Նեթանյահուին). «Չեմ կարծում, որ դա տեղին է այս պահին»», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը կրկնել է, որ ընթացող բանակցություններում հնարավոր է երկու արդյունք՝ մեկը «բռնի», որից ԱՄՆ-ը կնախընտրի խուսափել, և երկրորդը՝ գործարքը: