Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

ԱՄՆ դատարանը Թրամփի մաքսատուրքերը հակասահմանադրական է ճանաչել

Նյու Յորքի դաշնային դատավորն ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփին արգելել է, արտակարգ իրավիճակների մասին օրենքի հիման վրա, լայնածավալ առևտրային մաքսատուրքեր սահմանել այլ երկրների նկատմամբ: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ նման միջոցները «հակասահմանադրական են» և այլևս չեն կարող կիրառվել: Սա ներառում է գրեթե բոլոր մաքսատուրքերը, որոնք նախկինում սահմանել է Թրամփի վարչակազմը, գրում է Bild-ը:

Դատարանն ընդգծել է, որ Սահմանադրությամբ արտաքին առևտուրը կարգավորելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին, ոչ թե նախագահին։ Ըստ դատարանի՝ պետության ղեկավարը կարող է ինքնուրույն գործել միայն «արտառոց սպառնալիքի» առկայության դեպքում, ինչը դատարանը չի տեսել այս դեպքում։

Ավելին, դատարանը չի ճանաչել որևէ ազգային արտակարգ իրավիճակի առկայությունը, որը կարող էր արդարացնել նման միջոցները: Թրամփի վարչակազմն արդեն բողոք է ներկայացրել։ Այժմ գործը պետք է քննի Վերաքննիչ դատարանը։ Մեկնաբանելով որոշումը՝ Սպիտակ տան խոսնակ Քուշ Դեսաին ասել է. «Չընտրված դատավորներն իրավասություն չունեն որոշելու, թե ինչպես պատշաճ կերպով արձագանքել ազգային արտակարգ իրավիճակին»: Նա հավելել է, որ վարչակազմը մտադիր է օգտագործել «գործադիր իշխանության բոլոր լծակները՝ այս ճգնաժամը լուծելու համար»: