Գիտնականներն ավելի քան 200 տարի անց վերականգնել են Բեթհովենի դեմքը
Գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի իսկական դեմքը մաhից ավելի քան 200 տարի հետո, գիտանականների ջանքերի և արհեստական բանականության գործիքների շնորհիվ, վերջապես բացահայտվել է, գրում է Daily Mail-ը։
Կոմպոզիտորի գանգի վրա հիմնված գիտական վերակառուցման շնորհիվ պարզվել է, թե ինչպիսին են իրականում եղել հանճարի դիմագծերը: Հետազոտության առաջատար գիտնական Ցիցերոն Մորաեսը ստեղծել է Բեթհովենի առաջին 3D դիմապատկերը՝ օգտագործելով նրա գանգի հին լուսանկարները, որոնք տրամադրել է Բոննում Բեթհովենի տուն-թանգարանը։ Նա օգտագործել է նաև չափագրական տվյալներ՝ հավաքված դեռ 1888 թվականին։
Նախ նա ստեղծել է գանգի ճակատային ու կողմնային ուրվագծերը, ապա՝ դրանց հիման վրա՝ 3D մոդել։ Դրանից հետո ավելացրել է փափուկ հյուսվածքների հաստությունը, քթի ուրվագիծը և այլ դիմային նշաններ՝ հիմնվելով եվրոպացիների տվյալների վրա։ Վերջում դեմքին ավելացվել են մազերը՝ Բեթհովենի 1820-ի հայտնի դիմանկարի հիման վրա, ինչպես նաև ԱԲ գործիքի օգնությամբ կատարելագործվել են մյուս դետալները։
Հոդվածը հրապարակվել է OrtogOnLineMag գիտական ամսագրում:























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...