Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Սրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլն այսօրվա կառավարության նիստում էլի մանիպուլյատիվ բորբոքում ապրեց: Այս անգամ թիրախում ընդդիմությունը կամ ժողովուրդը չէր, այլ՝ «կեղծ հավատը» և «անսրբությունը»։ Նա հայտարարեց, որ մեր եկեղեցիները «չուլանացված են», որ հավատացյալը հոգևոր հաղորդակցության համար եկեղեցի է գնում, բայց հանդիպում է «հին կոշիկի, արմատուրայի ու ապակովկի կտորի»։ Ըստ Նիկոլի՝ սա մեր՝ որպես հասարակություն, վերաբերմունքն է սրբության նկատմամբ։ Եվ երբ կեղծ բարեպաշտը փորձում է բարոյական դիրքից խոսել հավատի մասին, անխուսափելի է՝ հարցեր առաջանում են։

Նիկո՛լ, քուանշ. Օձունում այսօր երկու գործող եկեղեցի կա, և եթե թեկուզ ձևականորեն հետաքրքրվեիր դրանց վիճակով, ապա կհամոզվեիր՝ այդ տարածքներում անգամ սիգարետի մնացորդ չես գտնի։ Ոչ մի ցելոֆան, ոչ մի շինարարական աղբ (նույն պատկերն ունենք Սանահինում, Հաղպատում, Ախթալայում։) Այդ վայրերը հոգևոր շնչի և մշակութային հոգատարության իրական կիզակետներ են։ Այստեղ հայ ժողովուրդը դարերով պահել է իր հավատքն ու ինքնությունը՝ առանց պետական աջակցության կամ սադրիչ քարոզչության։

Ի դեպ՝ հենց Նիկոլի իշխանության օրոք է, որ աննախադեպ ծավալով հայկական եկեղեցիներ, սրբավայրեր և հոգևոր ժառանգություն հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ տարբեր վերլուծական աղբյուրների՝ Արցախի և հարակից շրջանների հանձնումից հետո հայկական կողմը կորցրել է ավելի քան 130 եկեղեցի և վանք, այդ թվում՝ Դադիվանք, Ամարաս, Կանաչ Ժամ, Ծմկաբերդ, Թալիշի Ս. Աստվածածին, ու տասնյակ միջնադարյան խաչքարային դաշտեր։ Այդ ամենը հանձնվել է առանց պայքարի, առանց պայմանների և առանց համարժեք մշակութային պաշտպանության մեխանիզմների։

Պատմական զուգադրությամբ՝ 1920–30-ականների բոլշևիկները, որոնց ժամանակում պետական քաղաքականությունը բացահայտ հակաեկեղեցական էր, Հայաստանում քանդեցին տասնյակ եկեղեցիներ։ Բայց թե՛ քանակով, թե՛ տարածքային ծավալով, նրանք ավելի քիչ եկեղեցի են ոչնչացրել, քան այսօրվա «կեղծ սրբապաշտների» կառավարման օրոք են կորցվել։ Ի վերջո՝ բոլշևիկները պատերազմում չէին պարտվել։ Նրանք գիտեին՝ ինչի դեմ են պայքարում։ Իսկ այսօրվա իշխանությունն իբր խոսում է հավատքից, բայց վաճառում է դրա կենդանի ժառանգությունը։ Հետևաբար, երբ Նիկոլն ասում է՝ «եկեղեցի մտնողը հին կոշիկ է տեսնում», կարելի է հարցնել՝ իսկ եկեղեցի չմտնողը ի՞նչ է տեսնում. դատարկ Դադիվանք, խեղված խաչքարեր, պղծված Ս. Հովհաննես Մկրտիչ։

Ըստ էության Նիկոլը փորձում է հավատքի թեմայով բարոյական բարձրություն ներկայացնել, և թերևս նրան հիշեցնեմ, որ մաքրությունը սկսվում է ներսից։ Սրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ։