Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականը

«Հեղափոխական» Նաիրի Սարգսյանը, ով երկար ժամանակ վարչապետի օգնականն էր, սկսել է նախընտրական տարուն բնորոշ ակտիվության ցուցաբերել։

Թե ուղն ու ծուծով Նիկոլ Փաշինյանով հայտնի դարձած Նաիրի Սարգսյանն ինչ քաղաքական հավակնություն կարող է ունենալ, այս պահին դժվար է ասել: Այժմ արդեն, սակայն, իր թիմի հեղափոխական խոստումներն իրագործելու փոխարեն նախկին պետական պաշտոնյայի թիրախում են հայտնվել պետական կառույցները։

Տիկ-Տոկ-ը իր բացահայտումով օրերս գրաված Նաիրի Սարգսյանը քարը քարին չի թողնում քաղաքապետարանին, կառավարությանը, դասեր է տալիս, որոնք բարեխղճության դեպքում իր պաշտոնավարման ժամանակ ինքը պետք է իրագործեր:

Անգամ ակնարկում է, որ պետական կառույցների անգործության պարագայում ինքը ստիպված կլինի անել նրանց գործը: Նա խորհուրդների սխեմա է հղում իր տեսանյութով և սպասում, որ դրանք կատարեն պատկան մարմինները:

Նաիրի Սարգսյանը չի մոռանում նաև դատական իշխանությանը և վստահորեն պնդում է, որ մենք դատարաններ չունենք: 

Տեսանյութում հնչածի վերաբերյալ Փաստը դիմեց ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին: Նա նշեց, որ Սարգսյանի բարձրացրած խնդրին առնչվող դատական վերջին նիստը հետաձգվել է կողմերի միջնորդությամբ՝ հաշտության գալու հիմքով։

Խաչատրյանը հորդորեց  զուսպ և պատասխանատու գտնվել հանրային խոսքում և անհարկի չթիրախավորել դատարանները: 

Մենք նկատեցինք, որ տվյալ դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 13-ին, իսկ ահա մայիսի 27-ին տեսանյութում հաշտության մասին որևէ խոսք չի ասում Նաիրի Սարգսյանը:

Թե ինչու չի անդրադառնում այդքան էական փաստին, չենք կարող ենթադրություններ անել, պարզապես կարծում ենք, որ հետևորդների հանդեպ անկեղծությունը շատ կարևոր է, հատկապես` սկսնակ բլոգերների համար: