Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

«Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ

Երբ երեկ Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հանկարծակի հիշեց եկեղեցուն և վիրավորական արտահայտություններ արեց, թվում էր, թե դա ընդամենը պահի պոռթկում է, բայց ոչ, իրականում գործող իշխանությունները համակարգված և լուրջ պայքար են մղում հայկական ամենակայացած ինստիտուտներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարել էր, թե եկեղեցի է գնացել մոմ վառելո՛ւ և այնտեղ տեսել ապրանքներ, որոնք սովորաբար չուլանում են լինում, անպետք իրեր։ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են։ Մեկ էլ գնում տեսնում ես ավելացած մեծ աղբ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին ժանգոտ կտորներ»,- ասել է Փաշինյանը, արդարացնելով միևնույն ժամանակ Մարզահամերգային համալիրում հարսանիք անելու փաստը։

Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի այս անհավասարակշիռ հայտարարություններից հետո հանրությունն ու Հայ առաքելական եկեղեցու սպասավորները քննադատության ալիք բարձրացրեցին, ամենևին էլ վիրավորանքներ չարտահայտելով։

Այսօր առավոտյան արդեն հայ հասարակությունն արթնացավ Նիկոլ Փաշինյանի խայտառակ գրառումներով սոց ցանցերում։ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- գրել էր Փաշինյանը, քիչ անց էլ հավելել. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։ Իրականում սա հստակ համակարգված, հակաեկեղեցական քայլ է, որին մասնակից են ոչ միայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, նրա տիկինը, այլ մի ամբողջ թիմ, այդ թվում նաև Արևմուտքում, Թուրքիայում և Ադրբեջանում։ Ըստ վերլուծաբանների՝ եկեղեցուն կոնկրետ թիրախավորել են, քանի որ համազգային մոբիլիզացիա ընդդեմ գործող իշխանությունների այսօր ունակ են կազմակերպել միայն եկեղեցականներն ու հոգևոր գործիչները։ Վկան՝ Բագրատ Սրբազանի շարժումը։

Անվտանգության հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ պատահական չի համարում եկեղեցու դեմ արշավը, նշում, որ դա կապված է ադրբեջանցիների հետ։ «Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո´չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ»,- նշել է Տիգրան Աբրահամյանը։

Իսկ մենք ստիպված ենք հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի ղեկավարի պաշտոնին նստած է մի անձ, որը պատրաստ է հանուն իշխանության ամենավերջին հայհոյանքները տալ, վարկաբեկվել մինչև վերջին խազը և դրա համար ամենևին էլ չկարմրել։ Իսկ Փաշինյանի, նրա տիկնոջ ու կողմնակիցների վարքը կարելի է մեղմ բնորոշել՝ «քաղաքական խուլիգանություն»։ 

Արուս Վարդանյան