Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ ֆինանսների նախարար

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, ինչը կարող է պահանջել հեռախոսազրույց նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև: Այս մասին Բեսենթը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք ավելի շատ բանակցություններ կունենանք նրանց հետ, և ես կարծում եմ, որ ինչ-որ պահի կարող է հեռախոսազրույց լինել նախագահի և  նախագահ Սիի միջև»,- ասել է նա:

Մայիսի 11-ին Ժնևում ավարտվեցլ են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկօրյա առևտրային բանակցությունները։ Բանակցություններից հետո կողմերը հայտարարել են «զգալի առաջընթացի» և առևտրային դեֆիցիտի կրճատման պայմանավորվածության մասին։

Ապրիլի սկզբին Միացյալ Նահանգները բոլոր չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145%: Չինաստանը պատասխանել է՝ 125% մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ապրանքների վրա։