Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Արցախում ակտիվացել են Մեծ Հայրենականին նվիրված hուշարձանների nչնչացման դեպքերը. Monumentwatch.org

2025 թվականի մայիսի 24-ին Արարատ Պետրոսյանի (ararathau ) տելեգրամյան ալիքի հայտարարությունից պարզ դարձավ, որ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում ավերվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը: Այս մասին գրում է  monumentwatch.org կայքը:

Կարևոր է արձանագրել, որ վերջին շրջանում Մայիսի 9-ին` Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակին ընդառաջ և դրանից հետո հատկապես ակտիվացել են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման դեպքերը։  Իսկ վերջին 5 տարիների ընթացքում արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ նմանատիպ հուշարձաններ Շուշիում, Հադրութում, Ազոխում, Մեծ Թաղերում և այլուր։ 

Մարտունու շրջանի Եմիշճան գյուղի Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանի ոչնչացումը  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունվածԵրկրորդարձանագրությանխախտումէ։

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի  38-րդ, 39-րդ, 40-րդև  41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները,  ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

Կարևոր է արձանագրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը։ 

Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման այլ դեպքերի մասին կարող եք ծանոթանալ մեր կայքի այլ հրապարակումներում․ Ոչնչացված են Շուշիում գտնվող հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, Հադրութի և Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Ավերված են նաև  Գետավանի հուշարձանը, Ազատամարտիկների միության շենքը։ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը։ Ոչնչացվել են նաև Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, այդ թվում  Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և «ՄԻԳ-17» կործանիչը, Ստեփանակերտում Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան, ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին։