Ինչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհը Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախի նախագահի լիազորությունները 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվել են, և Արցախի խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի: Ըստ Արցախի Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի, նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այդ օրվանից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան 10 օր հետո։ Այսինքն, այսօր լրանում է տասնօրյա ժամկետը, երբ ԱՀ Ազգային ժողովը պետք է նիստ հրավիրի:
Երեկ մենք դիմեցինք ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, ով ասաց, որ «այս պահի դրությամբ» հստակ որևէ բան չի կարող ասել: «Ցավոք, այդ ամենը կախված չէ միայն ինձանից՝ որպես պատգամավոր, կամ միայն մեր խմբակցությունից, որը, ըստ էության, փոքր խմբակցություն է։ Հնարավոր է, որ կլինի հայտարարություն, հնարավոր է, որ կլինի այլ գործընթաց, որի մասին հաստատ տեղեկացված կլինեք»։
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները ոչ միայն հրապարակավ, այլև տարբեր խողովակներով խստագույնս զգուշացրել են և ամեն ինչ անում են, որ հանկարծ ընտրություն չլինի: Ըստ էության, իշխանությունը գործընթացը տանում է Արցախի սահմանադրական կարգը տապալելու և նախագահի ինստիտուտը լուծարելու ճանապարհով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայում Արցախի խորհրդարանը ակտիվ քննարկումներ է տանում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու և դրությունը փրկելու համար: Թե ինչով կավարտվի իշխանության գրոհը, և արդյոք արցախցիները կուլ կտան հերթական հարձակումը, պարզ կդառնա օրերի, գուցե նաև ժամերի ընթացքում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից