Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Փաշինյանի թիրախում Կաթողիկոսն է

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վակխանալիան, որ սկսվել էր երեկ հակաեկեղեցական և հակակրոնական գրառումներով, շարունակում է նաև այսօր։ Փաշինյանի այս հետևողականությունը, ինչպես նաև կազմակերպված արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ որևէ կասկած չի թողնում, որ սա ոչ թե պահի ազդեցության տակ առաջացած պոռթկում է, այլ ձևավորված և համակարգված քաղաքականություն՝ ընդդեմ հայ ինքնության առանցքային ինստիտուտներից մեկի։

Իսկ այս փաստարկի գլխավոր ապացույցը երեկ երեկոյան Փաշինյանի արած մեկ այլ գրառումն էր. «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարգության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»։

Գործող Հայոց Հայրապետ Գարեգին 2-րդն ընտրվել է 1999 թվականի հոկտեմբերին, այժմ էլ առողջ և ակտիվ գործունեություն է ծավալում։ Հենց այս պահին Շվեյցարիայում նրա նախաձեռնությամբ միջազգային մեծ համաժողով է ընթանում, որտեղ Գարեգին 2-րդն արձանագրել է, թե Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագործություն, բռնազավթել ու ամբողջապես հայաթափել է Արցախը, գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նոր պահանջներ։

Փաստացի, Փաշինյանն իր պոպուլիստական և վտանգավոր գրությամբ թիրախավորում է հենց Հայոց Հայրապետին։ Դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժում սկսելով՝ գործող իշխանությունները թիրախավորեցին Կաթողիկոսին, բայց այդպես էլ չկարողացան հասնել նրա պաշտոնանկությանը, իսկ այժմ Փաշինյանը վերջին ճիգերն է գործադրում վնասելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նրան պաշտոնանկ անելու, Հայ Առաքելական եկեղեցու և հավատացյալների միջև երկպառակություն սերմանելու, այդկերպ թշնամիների պահանջները կատարելու համար։ Բնականաբար այս հարցում Փաշինյանը չի կարող դաշնակիցներ չունենալ նաև Հայ Առաքելական եկեղեցու ներսում։

«Վարչապետի» այս լպիրշությունն օր առաջ հարկավոր է կանգնեցնել, և սրա համար թիվ մեկ, թերևս միակ գործոնը հենց Հայ Առաքելական եկեղեցին է, որի բոլոր բարձրաստիճան սպասավորները ոչ միայն պարտավոր են իր տեղը ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև իրական պայքար սկսել հանուն Հայոց եկեղեցու, Հայոց ինքնության և Հայոց պետականության։

Անուշիկ Հարությունյան