Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է օրեր առաջ, վերջին մեկ ամսվա ընթացքում 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Արցախի նախագահի գործը վերաբերում է Արցախի հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերքը և սպառազինությունը թշնամուն հանձնելու։
Թե ինչ են հարցաքննել Արցախի նախագահին, փաստաբանը չի հայտնում, միայն հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե Շահրամանյանին կալանավորել են։
Այդուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործող իշխանություններն ամեն ինչ անում են Արցախի նախագահին ճնշումների ենթարկելու համար, կկալանավորեն, եթե չհաջողվի հասնել իրենց ուզածին։ ԱԱԾ-ի և նրա պետի գործուն մասնակցությամբ փորձում են պարտադրել Շահրամանյանին հրաժարվել Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտքից։ Ցանկացած ուրիշ անձի՝ Արցախի նախագահ ընտրելով՝ Փաշինյանը կարող է Ադրբեջանին հավաստիացնել, թե հասել է իր նպատակներին, իսկ Շահրամանյանի ընտրությունը գործող իշխանությունների, ինչպես և Ադրբեջանի նախագահի շահերից չի բխում, ուստի և առաջիկայում ևս Շահրամանյանին կկանչեն հարցաքննության։
Ընդ որում, դեռևս հայտնի չէ արդյոք ԱԱԾ-ին հաջողվել է հասնել իր ցանկալի զարգացմանը և լիակատար ճնշումների ենթարկել Արցախի նախագահին։ Որ գործող փաշինյանական իշխանությունը որևէ կարմիր գիծ ու արգելակ չունի, հայտնի է վաղուց։ Այստեղ էականն Ազգային անվտանգության ծառայության պահվածքն է, որը, երկրի անվտանգությունը և իրական շահերը, թողած սպասարկում է մի ապիկար դավաճանի քմահաճույքները։
Նարե Զոհրաբյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին