Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ
Քաղաքականություն

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նոր տանիք է գտել իր համար

Հայաստանի նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «վարչապետի» պաշտոնը կորցնելուց հետո, իր քաղաքական ամբողջ ուղեգիծը կապել էր ամերիկացիների հետ, դարձել Հայաստանում, ըստ էության, ամերիկյան ազդեցության գործակալ։ Ընդ որում, երկար ժամանակ ոչ ոք չէր կարողանում հավատալ, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը կարող է արևմտյան կողմնորոշում ունենալ։ Վազգեն Սարգսյանն ինքը համարվում էր պրոռուսական գործիչ, մշտապես սերտորեն կապված է եղել հայ-ռուսական իսթեբլիշմենտի հետ, հատկապես ռազմական ղեկավարության հետ, և ոչ ոք չէր կարողանում հավատալ, որ մի ընտանիքում Սարոյան եղբայրներ կարող է լինել, մեկը՝ պատրիոտ, մյուսը լիբերալ և արևմտամետ։

Այդուհանդերձ, որոշ ժամանակ անց ամերիկյան կողմը սկսեց խաղադրույք դնել Արամ Սարգսյանի վրա։ Հսկայական գումարներ ծախսվեցին, քարոզչական մեծ ապարատ աշխատեց, որպեսզի նա հաջողի իր հակառուսական գործունեության մեջ։ Այդ թվում, մեր տեղեկություններով, աղանդավորների մի հատված ընտրություններում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաև Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությանն է ձայն տվել։ Ամեն ինչ Սարգսյանի համար խառնվեց, երբ իշխանության եկավ Դոնալդ Թրամփը, Հայաստանի հետ կապված գրեթե բոլոր ծրագրերը դադարեցվեցին, գումարները պակասեցին և հացի փող աշխատող Արամ Սարգսյանն էլ հայտնվեց, այսպես կոչված, «ձուն կորցրած հավի» կարգավիճակում։

Վերջին շրջանում նրա դեգերումները, այս ու այն կողմ շպրտվելն, ընդամենը նպատակ ունի ամերիկացիներից հետո նոր տերեր գտնելու, ուստի զարմանալի չէ, որ վերջին շրջանում նա փոխանցիկ դրոշի պես վերցրել է Մեծ Բրիտանիան գովելու գործը։ Նրա խոսույթում հատկապես շատ կարելի է գովեստի խոսքեր լսել բրիտանական քաղաքականության նկատմամբ։ Մեր տեղեկություններով, այժմ էլ Զավենիչին ու նրա կուսակցությանը կուրացիա են անում Լոնդոնից, փորձում աջակցել քաղաքական դաշտում չանհետանալու, ինչպես նաև իրենց անհրաժեշտ նարատիվներն առաջ տանելու համար։

Էլիզա Գալստյան