Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ արշավը ստորագույն դրսևորումներ է ստանում

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են պայքարել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, տարբեր, հիմնականում անհիմն մեղադրանքներ տարածելով բարձրաստիճան հոգևոր հոգևորականների մասին. առայժմ, ընդհանրական, սակայն չի բացառվում, որ սկսեն նաև անհատապես մեղադրանքներ տարածել իրենց քարոզչամեքենայով։ Վերջին 2 օրերին հատկապես ուշագրավ է, որ այդ հակաեկեղեցական արշավին միացած վարչապետի կողակիցը՝ Աննա Հակոբյանը, սկսել է բարձրաձայնել այսպես կոչված մանկապղծության թեման։

Սկզբունքորեն հայտնի է, որ մեր եկեղեցական դասի մասին բազմաթիվ խոսակցություններ ասեկոսեներ են տարածվել, այդ թվում կին երեխա ունենալու, աշխարհիկ կյանքով ապրելու, բայց երբևէ մանկապղծության թեմա չի արծարծվել, ոչ մամուլում, ոչ որևէ այլ միջոցներով չի խոսվել այդ սարսափելի հանցագործության մասին։ Կոռուպցիայից, սեփականությունից, ընտանիք ունենալուց մշտապես խոսվել է, տարբեր հոգևոր հոգևորականների մեղադրել են նման քայլերի մեջ, բայց մանկապղծության թեման, որ փորձում է գեներացնել Փաշինյան-Հակոբյան զույգը, նոր է, ընդ որում, դա արվում է հստակ նպատակադրումով, քանի որ մանկապղծության թեմա արծարծվել է նաև կաթոլիկ եկեղեցու սպասավորների մասին և ողջ աշխարհում դրա վերաբերյալ ֆիլմեր, դոկումենտալ ռեպորտաժներ են արվել, միջազգային հանրությունն էլ չափազանց ծանր է տանում նման թեմաները։

Այժմ հայ հոգևորականների մասին նման կեղտոտ տեղեկություններ տարածելով՝ իշխանական զույգը փորձում է միջազգային հանրությանը հասկանալի լեզվով խոսել, նույնականացնել հայ հոգևորականներին կաթոլիկ հոգևորականների հետ, ցույց տալ, թե այդ թեման ակտուալ է նաև Հայաստանում, և իրենք՝ Հայաստանի աշխարհիկ իշխանությունը պայքարում է նման երևույթների դեմ։ Նույն օրինակով, երբ փաշինյանական իշխանությունը պայքարում է ընդդիմադիր գործիչների դեմ, հոդված քրեական գործեր հարուցելով, ինչ-որ մի հոդված էլ փողերի լվացման մեղադրանքով են առաջադրում, քանի որ փողերի լվացումը ողջ աշխարհում ամենածանր հանցագործություններից մեկն է համարվում, այդ մեղադրանքներով փորձում են արդարացնել ընդդիմության դեմ տարվող ապօրինի պայքարը։ Այժմ էլ հերթը հասել է հոգևորականներին և նույնպիսի մի կեղծ կլիշե փորձում են հորինել Հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելու նպատակով։ Ընդ որում, չխորշելով որևէ ստորագույն մեթոդի դիմելուց, Փաշինյանն ու Հակոբյանն այդ ամենն անում են հայ ժողովրդի հաշվին՝ Հայ առաքելական եկեղեցին փչացնելու, վարկաբեկելու, իրենց մակարդակին իջեցնելու գնով։

Էլինա Հակոբյան