Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Թբիլիսիում կայացավ «Փրայմ Թայմ» մյուզիքլի հայաստանյան ներկայացման հյուրախաղը

2025 թվականի մայիսի 30-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան Ազգային թատրոնի բեմում տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղը։ Թատրոնը հանդիսատեսի դատին ներկայացրեց «Փրայմ Թայմ» միջազգային մյուզիքլը, որը մեծ ընդունելության արժանացավ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա հանդիսատեսի կողմից։

Ներկայացումը, անդրադառնալով փառքի, արժեհամակարգի խեղման և սոցիալական արդարության խնդիրներին, ներկայացրեց հուզիչ ու արդիական թեմաներ։

Պատմության առանցքում հերոսուհի Աննան է՝ մի երիտասարդ կին, ով հայտնվելով փառքի և փողի թելադրած մեխանիզմներում, փորձում է պահպանել ինքնությունը և պայքարում է սեփական ձայնը պահպանելու համար։ Մյուզիքլը շեշտադրում է, որ իրական հաջողությունն ու արժեքները պահանջում են պայքար ու պատասխանատվություն, իսկ յուրաքանչյուր քայլ կարող է շրջադարձային լինել։

Ներկայացման երաժշտական ձևավորումը, որը կատարվել է պրոֆեսիոնալ երաժիշտների կողմից, ուժեղացրել էր բեմադրական ազդեցությունը՝ ստեղծելով դրամատիկական տրամադրություն։ Դերակատարներն էին՝ Թերեզա Մաթևոսյան, Մարիամ Գրիգորյան, Արսեն Գևորգյան, Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան, Գևորգ Դավթյան, Հայկ Մաթևոսյան, Յանա Թևանյան, Հովսեփ Նշանյան, Տիգրան Նահապետյան և Անգելինա Անտարյան։

Ներկայացման բեմադրիչն է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ Հակոբ Ղազանչյանը։