Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Հայ մշակույթի մեծերի անձնական ժամացույցները՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ. Գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Հիշողության սլաքներ» ցուցադրությունը

Գրականության և արվեստի թանգարանը հանդիսավորությամբ ներկայացրել է «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի առանցքում հայ մշակույթի մեծերի անձնական ժամացույցներն են՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ ու խորհրդով։

Ցուցադրված ժամացույցների սլաքները կանգ են առել մեր գրականության ու արվեստի երախտավորների կյանքի որոշակի կետում կամ երբեմն երբ նրանք այլևս ողջ չեն եղել՝ փոխակերպվելով անցյալն ու ապագան կամրջող մշակութային արձանագրիչների։ Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 60 ժամացույցներ, որոնց շարքում առանձնանում են Հովհաննես Թումանյանի, Ավետիք իսահակյանի, Ակսել Բակունցի, Վահրամ Փափազյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի և այլ մշակութային գործիչների անձնական ժամացույցները։ Այս հավաքածուում միայն Բարսեղ Կանաչյանի ժամացույցն է շարունակում աշխատել մինչ օրս՝ դառնալով ժամանակի խոսուն վկան։

«Ցուցադրությունը փաստում է այն մասին, որ այստեղ, այս պահին ժամանակը կանգ է առել՝ վերափոխվելով հիշողության։ Առաջին անգամ է, որ մեկ վայրում ներկայացվում են մեր գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ժամացույցներ, որոնք ուղեկիցն են եղել այս մարդկանց ստեղծագործական ամբողջ կյանքի և որոնց սլաքներն այսօր ցույց են տալիս ոչ թե թվեր, այլ պատմություններ, ապրած պահեր ու հիշողություններ»,- նշել է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։

«Հիշողության սլաքներ» ցուցադրությունը կգործի 1438 ժամ 120 րոպե` մայիսի 31-ից մինչև հուլիսի 30-ը։