Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ
Քաղաքականություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի աջակից

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի աջակիցը։ Այս կարևոր համագործակցությունը ստեղծում է կայուն հիմք ծրագրի շարունակական գործունեության համար՝ շարունակելու ապահովել որակյալ կրթություն և մասնագիտական աճ Արցախի պատանի երաժիշտների համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ միայն միասնական և համախմբված ջանքերի շնորհիվ է, որ կարող ենք ստեղծել կայուն փոփոխություններ, կրթել սերունդներ և կերտել հաջողակ ապագա Արցախի երեխաների համար:

« Արցախից տեղահանված այս երեխաները պարզապես շնորհալի պատանիներ չեն. նրանք նաև ուժեղ բնավորությամբ մարդիկ են, որոնք արժանի են շարունակելու առաջ գնալ։ Երբ Սփյուռքը միանում է նման նախաձեռնություններին, մենք ստանում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլ՝ համախմբված ուժ, որը կարող է իսկապես փոխել երեխաների կյանքը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը մեզ մեծ վստահություն է տալիս՝ շարունակելու մեր ուղին, ընդլայնելու մեր առաքելությունն ու հավատը, որ Արցախի այս պատանի երաժիշտները պետք է ունենան զարգանալու և աշխարհին իրենց տաղանդով ներկայանալու հնարավորություն», — նշել է «Արվեստ23» ՀԿ նախագահ Աննա Տեր-Հովակիմյանը։

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը մեծ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: Ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։
 - -

«Ծնվել եմ Արցախում» կրթակա ծրագիրն իրականացվում է «Արվեստ23» ՀԿ-ի կողմից: Ծրագրի շրջանակում մասնակիցներն ունենում են մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից, վարպետության դասեր՝ ապահովելու մասնագիտական աճ և զարգացում: Ծրագիրն առաջարկում է նաև օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման  դասեր, թանգարանային այցեր՝ խորացնելու նրանց մշակութային ըմբռնումը, համերգային ելույթներ և հրավերներ Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվող հայաստանյան համերգներին: Բացի այդ, ծրագիրը տրամադրում է նաև ֆինանսական աջակցություն: