Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ
Քաղաքականություն

Եպիսկոպոսների մի մասն առաջարկել է նզովել և բանադրել Փաշինյանին

Գերագույն հոգևոր խորհուրդն օրեր առաջ փակ նիստ էր գումարել և խիստ մի հայտարարություն տարածել՝ դատապարտելով Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Այդուհանդերձ, եկեղեցու հայտարարությունից բավականին լուրջ դժգոհություն և հիասթափություն կա, քանի որ ընդդիմադիր շրջանակներն ավելի կոշտ զարգացումներ էին ակնկալում։

Մեր տեղեկություններով, նույնիսկ այդ եպիսկոպոսաց ժողովի ընթացքում մի խումբը շատ ավելի արմատական է արտահայտվել՝ ընդհուպ առաջարկել կոշտ գործողություններ սկսել եկեղեցու կողմից, նզովել ու բանադրել Նիկոլ Փաշինյանին ու նրա մերձավոր շրջապատին, թույլ չտալ նրանց մուտքն ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցիներ։ Առաջարկել են շարժումներ սկսել, փողոցներում զանգեր խփել, թատերականացված և զանգվածային միջոցառումներ իրականացնել ընդդեմ գործող իշխանությունների։ Սակայն ի վերջո որոշում է կայացվել թեկուզ կոշտ, բայց քաղաքական հայտարարություն անել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ մի քանի եպիսկոպոսներ առաջարկել են ընդհուպ հայտարարել, որ հրաժարվում են սպասարկել բոլոր ծեսերը (կնունք, նշանդրեք, հարսանիք, հուղարկավորություն), որոնց կմասնակցեն Նիկոլ Փաշինյանը, նրա մերձավոր շրջապատը։ Քննարկումն այնքան բուռն է եղել, որ ստիպված են եղել ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանան կրքերը հանդարտեցնել։ Ի վերջո, Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց հայտարարություն։

Ու թեպետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շատ կոնկրետ թիրախավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կապված նրա ենթադրյալ ընտանիքի, զավակներ ունենալու տեղեկության մասով, փաստ է, որ այս թեման գործող իշխանությունները մտադիր չեն փակելու, ավելի կոշտ հարցադրումներ են անելու եկեղեցու հայրերի ուղղությամբ։ Իսկ հասարակությունը շատ կոշտ արձագանք է սպասում։ Այժմ արդեն եկեղեցու համար շատ ավելի բարդ է լինելու պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Հասմիկ Մուրադյան