Դանակահարություն Չարենցի փողոցում. ոստիկանները բացահայտել են կատարվածը
Մարտի 19-ին՝ ժամը 04.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել «որովայնի ձախ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն և «մեջքի գոտկատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1966 թ. ծնված Վոլոդյա Խ.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 04.10-ին, անհայտ անձի կողմից Չարենցի փողոցի 75 հասցեի մոտ դանակով հարված ստանալու հետևանքով: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Ոստիկանության Մարաշի բաժանմուքնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նրանց մարմնական վնասվածքներ են պատճառել 1995 թ. ծնված Գեղամ Թ.-ն, 1995 թ. ծնված Լևոն Կ.-ն, 1987 թ. ծնված Ժորա Հ.-ն և 1995 թ. ծնված Արմեն Մ.-ն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները Գեղամ Թ.-ին և Լևոն Կ.-ին բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ Ժորա Հ.-ին և Արմեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Գեղամ Թ.-ն և Լևոն Կ.-ն ձերբակալվել են: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան