Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Քաղաքականություն

Իրանը ձգձգում է շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը. մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները. ԱՄՆ նախագահը կոչ է արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։

«Մենք նաև քննարկեցինք Իրանի հարցը և այն փաստը, որ Իրանի համար ժամանակը սպառվում է միջուկային զենքից հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Որոշումը պետք է արագ կայացվի», - գրել է Թրամփը իր Truth Social էջում՝ մեկնաբանելով Պուտինի հետ հեռախոսազրույցը։

«Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և այս հարցում, կարծում եմ, մեր միջև համաձայնություն կա: Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը, թերևս, կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով, Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նախկինում հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի պայմանները հակասում են ազգային շահերին: Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև ուրանի հարստացման արգելքը որպես կարմիր գիծ է նշել:

Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցով՝ պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա, ըստ ԱՄՆ-ի, հետագայում կարող է օգատգործվել միջուկային զենքի ստեղծման համար: Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի համար հարստացված ուրանը ոչ թե արտադրի, այլ գնի այլ երկրներից: Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ ուրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում և նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար: