Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Քաղաքականություն

Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել. նա այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է. Օսկանյան

Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել. նա այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է: Այս մասին տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հարց՝ քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել։ Եկեք փոխենք այս մոտեցումը, ինչի՞ ենք Փաշինյանին այդքան արժեք տալիս, իսկապես Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել։ Ինչպես կարող է մի մարդ, որն ընդամենը սոցիալական հարցումներում  10-ից  լավագույն դեպքում 15 տոկոս հեղինակություն ունի, մի մարդ, ով մեր ժողովրդի գլխին  պատերազմ է բերել, պարտվել, հազարավոր զոհեր է տվել, ՀՀ-ից տարածքներ է հանձնել, երկիրը ծանր վիճակի մեջ է դրել, տնտեսությունը քայքայված վիճակի մեջ է դրել, ներսում բաժանումներ են, իշխանությունները թաթախված են բոլոր տեսակի չարաշահումների մեջ հենց բյուջեից, և այդ բոլորի ղեկավարը ո՞նց կարա օրակարագ թելադրի։ Ցանկացած հարց, որը Փաշինյանը բարձրացնում է, այդ հարցը, որը մենք խորանանք, կնկատենք, որ  Փաշինյանն ընդամենը իրեն թելադրած օրակարգը հակադրում է, ինքը պաշտպանվում է: Նա այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է, նա խնդիր ունի իր իշխանությունը պահելու»,-ասել է Օսկանյանը:

Օսկանյանը շեշտել է, որ Փաշինյանն ոչ թե օրակարգ է թելադրում, այլ դա պաշտպանություն է: Եվ  նա պարզապես ընտրել է «հարձակումը լավագույն պաշտպանությունն է» մեթոդիկան։

Նա որպես օրինակ բերեց եկեղեցու դեմ ոտնձգությունները. «Օրակարգն այնտեղ թելադրել է Հայոց հայրապետը՝ իր ելույթով, Ղարաբաղի հարցում օրակարգ է թելադրում Արցախի խորհրադարանի կողմից ստեղծված հանձնաժողովը, օրակարգ է թելադրում ՀՀ քաղաքացին՝ փողոցում տված իր հարցազրույցով, երբ հակադրվում է Փաշինյանին, ամեն մի քաղաքական ուժ, որը քննադատում է Փաշինյանին:

Այսօր դուք եք օրակարգ թելադրում, Փաշինյանը չի կարող օրակարգ թելադրել, փոխեք այս մոտեցումը։ Եթե ուզում ենք իսկապես պայքարենք ու շուտ հաղթենք, մեր մոտեցումը պետք է փոխենք։ Փաշինյանին դրեք իր իսկական տեղը, նա ընդամենը իր անգործությունով պաշտպանվում է»,-ասաց Օսկանյանը։