Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Քաղաքականություն

Ի՞նչ է անում ԿՄԽԿ-ն սյունեցի տղաներին Ադրբեջանից վերադարձնելու համար

Այսօր ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի, Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։

Դեպքի առնչությամբ գյուղում տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնց մասին MediaHub-ն արդեն գրել է։

Քիչ առաջ համայնքից մեզ հետ զրույցում ասացին, որ ԿՄԽԿ-ն սկսել է բանակցությունները տղաներին վերադարձնելու հարցով։
Կազմակերպությունից, սակայն, հերքեցին մեզ հասած լուրերը։ 

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին MediaHub-ին ասաց, որ բանակցությունների համար ԿՄԽԿ պատվիրակություն պիտի ձևավորվի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմում, սակայն այս պահին նման բան չկա։

Թե ինչ ընթացակարգ է գործում, արդյո՞ք կան սահմանված ժամկետներ պատվիրակություններ ձևավորելու համար, Ամատունին պատասխանեց՝ ոչ։

«Այս պահին մենք սպասում ենք իշխանության գործողություններին։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանում փակվում է ԿԽՄԿ գրասենյակը, և այս առումով մեր աշխատանքը բավականին բարդացել է։ Մենք հիմա սպասում ենք իշխանության քայլերին»,- նշեց Ամատունին։

ԱԱԾ-ից հրաժարվում են որևէ նոր մեկնաբանույթուն տալ՝ հորդորելով բավարարվել արդեն իսկ տարածված հաղորդագրությամբ։