Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Քաղաքականություն

Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքը

Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2 անչափահաս բնակիչների անհետացման, ապա և հայտնաբերման դեպքը հերթական անգամ ցույց տվեց գործող իշխանությունների դեմքը։ Հիշեցնենք, երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ Արավուս գյուղի հատվածում գիշերը 2 անչափահասներ հայտնվել են ադրբեջանական կողմում։ Մինչ ընդդիմադիր շրջանակները հայտնում էին, որ երիտասարդներին գերեվարել են, «Քաղպայմանագիրը» իր ողջ կազմով և քարոզչամեքենայով հարձակում սկսեց այդ տեղեկությունները տարածողների վրա։

Ավելի ուշ, երբ արդեն երիտասարդները վերադարձվել էին հայկական կողմին, Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ նրանք իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնել են ԱԱԾ-ից։ Այս դրվագում ամենաուշագրավն այն է, որ ԱԱԾ-ն և իշխանության մյուս մարմիններն ամեն կերպ փորձում էին Ադրբեջանին զերծ պահել տարբեր մեղադրանքներից, թեպետ տասնամյակներ շարունակ հայտնի է, թե ինչ է լինում այն անձանց հետ, որոնք հայտնվում են ադրբեջանական կողմում, գերեվարվում կամ թեկուզ մոլորվում, ուստի հասարակական գործիչների, շարքային քաղաքացիների մտահոգությունները ոչ միայն հասկանալի են, այլ նաև օբյեկտիվ։

Իհարկե, Փաշինյանի իշխանությանը հաջողվել է վերադարձնել այդ 2 երիտասարդներին, բայց ամբողջ հարցն այն է՝ ինչպե՞ս պատահեց, որ ադրբեջանցիները հայտնվեցին Տեղ գյուղից ոչ հեռու, երբ տասնամյակներ շարունակ Հայաստանի ամենապաշտպանված մարզերից մեկն այսօր վերածվել է մի տարածքի, որտեղ մարդիկ կարող են մոլորվել կամ էլ առևանգվել։

Երեկ նաև ուշագրավ մի դեպք է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին Կուրբան Բայրամի կապակցությամբ, գրառում արել սոցցանցերում։ Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը շնորհավորում է Ադրբեջանին այդ տոնի կապակցությամբ։ Եթե այդ շնորհավորանքի գինը Տեղ գյուղի 2 անչափահաս բնակիչների վերադարձն է, ապա կարելի է ընդհուպ ողջունել նման շնորհավորանքը։ Բայց հայ-ադրբեջանական անվստահությունն այնքան խորն է, որ շատ երկար ժամանակ այն վերականգնելը հնարավոր չի լինելու, եթե չասենք իսպառ բացառվում է, իսկ փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է՝ ադրբեջանցիների երեսը պարզաջրելու, հա պարզաջրելու իրենց քննադատողներին էլ մեղադրելու համար, մինչդեռ հենց իրենք են մեղավոր, որ այսօր Հայաստանի պաշտպան սահմաններն անպաշտպան են և բավարար կահավորված չեն, արդյունքում երիտասարդները կարող են մոլորվել։

Մարիամ Մովսիսյան