Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով
Julien’s Auctions աճուրդի տունը վաճառքի է հանել նորաձևության աշխարհի իսկական խորհրդանիշ՝ արքայադուստր Դիանային պատկանող Lady Dior օրիգինալ պայուսակը։ Եվ չնայած մոդելն ինքնին վաղուց համարվում է աշխարհի նորաձևության սիրահարների ցանկության առարկա, Ուելսի արքայադստեր ձեռքում գտնվող պատճենը իրավամբ կարելի է անվանել աքսեսուարների «սուրբ գավաթ»։

Խոսքը 1995 թվականի սև գառան մորթուց պատրաստված պայուսակի մասին է, որը սկզբնապես կոչվում էր ChouChou։ Հետագայում, երբ Ֆրանսիայի առաջին տիկին Բերնադետ Շիրակը այն 1995 թվականի սեպտեմբերին նվիրեց Դիանային, աքսեսուարը վերանվանվեց Lady Dior՝ ի պատիվ նոր ոճի խորհրդանիշի։ Դիանան անմիջապես սիրահարվեց այս խիստ, էլեգանտ մոդելին և այն դարձրեց իր կերպարի անբաժանելի մասը՝ պաշտոնական միջոցառումներից մինչև առօրյա զբոսանքներ։

Պայուսակի ճակատագրի շրջադարձային պահը արքայադստեր այցն էր Արգենտինա՝ 1995 թվականի նոյեմբերին: Այդ միջոցառման լուսանկարում Դիանան՝ Gianni Versace-ի լակոնիկ անթև զգեստով, ձեռքում պահում է պայուսակը, և այդ պահին այն դառնում է նախանձի և հիացմունքի առարկա ամբողջ աշխարհի կանանց համար: Ավելի ուշ Դիանան նույնիսկ պատվիրել է նմանատիպ մեկ այլ պայուսակ՝ մուգ կապույտ գույնով, «իր աչքերին համապատասխան», ինչպես գրել է բրիտանական Vogue-ը։

Աճուրդը, որը տեղի կունենա հունիսի 26-ին The Peninsula Beverly Hills-ում, խոստանում է դառնալ արքայադուստր Դիանայի նորաձևության ժառանգության ամենամեծ վաճառքներից մեկը: Ընդհանուր առմամբ, ներկայացված է ավելի քան 300 լոտ՝ կուտյուրային հանդերձանքներից մինչև ճանաչելի կերպարներ, որոնց հետ Դիանան կապված է եղել իր կենդանության օրոք:
Կազմակերպիչները Lady Dior պայուսակի արժեքը գնահատում են 20,000-ից մինչև 30,000 դոլար, մինչդեռ առանձին իրերը կարող են հասնել 100,000 դոլարի:
Հետաքրքիր է, որ նորաձևության հանդեպ իր ողջ սիրով հանդերձ՝ Դիանան նաև ուներ իր սեփական «նորաձևության ցավը». նա հրաժարվեց Chanel ապրանքանիշից արքայազն Չարլզից բաժանվելուց հետո: Ինչպես պատմել է ավստրալիացի դիզայներ Ջեյսոն Բրանսդոնը, երբ 1990-ականների վերջին Դիանային առաջարկվել է կրել Շանելի աքսեսուարներ, նա պատասխանել է. «Ես չեմ կարող կրել կրկնակի C-ներ։ Սա Չարլզն ու Կամիլան են»։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...