Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Քաղաքականություն

Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլով. 1or.am

1or.am-ը գրում է. 

Սեզոնային ստուգումների ֆոնին՝ երբ հանրային ուշադրությունը կրկին սեւեռված է սննդամթերքի անվտանգության վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքը ոչ միայն հարցեր է առաջացնում, այլև՝ լրջագույն մտահոգություններ։ Պաղպաղակի արտադրության ոլորտում իրականացված ստուգումների վերաբերյալ վերջին հաղորդագրությունները, եթե մի կողմ թողնենք պաշտոնական բառախաղերն ու թվերը, իրականում մատնանշում են՝ համակարգային ձախողում։

ՍԱՏՄ-ի հաղորդագրությունների համաձայն՝ որոշ արտադրողներ խախտել են սննդամթերքի անվտանգության նորմերը, հայտնաբերվել են վտանգավոր մանրէաբանական աղտոտվածություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ): Այդ արտադրանքը, ըստ ՍԱՏՄ-ի, պետք է շուկայից հետ կանչվի, ոչնչացվի կամ արգելվի իրացումը։

Սակայն այստեղ է, որ սկսվում է ամենավտանգավորը։

Ոչ մի գրություն, ոչ մի որոշում չեն ստացել ընկերությունները։ Համաձայն «Փաստ»-ի տեղեկությունների, տնտեսվարողները հենց ՍԱՏՄ-ի մամուլի հաղորդագրությունից են իմացել, որ խախտում են թույլ տվել, իրենց գործունեությունը կասեցվել է կամ արտադրանքը՝ վտանգավոր։ Այսինքն՝ եթե որևէ ընկերություն չկարդա այդ հաղորդագրությունները, օրեր շարունակ կարող է շարունակել խախտումով արտադրանք վաճառել՝ առանց իմանալու դրա մասին։

Արդյունքում՝ վտանգված է ոչ միայն սպառողի առողջությունը, այլև՝ ամբողջ վերահսկողության մեխանիզմի լեգիտիմությունն ու իրավական արժանահավատությունը։

Ո՞վ է պատասխան տալու հետևանքների համար

Տնտեսվարողները մեզ հետ զրույցում փաստում են՝ ՍԱՏՄ-ի այս անկազմակերպ վիճակը նոր չէ, այլ սկսվել է անցած տարվանից, երբ ղեկավար դարձավ Արմեն Դանիելյանը։ Այսօր վերջինս կալանավորված է՝ կոռուպցիոն մեղադրանքով։ Իսկ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնը ստանձնած Տիգրան Պետրոսյանի օրոք, ըստ նույն աղբյուրների, կառույցը գործնականում անգործության է մատնված։

Սրա ամենացայտուն օրինակներից մեկը՝ Հայաստանից արտահանվող ծաղիկների պատմությունն է։ Հենց այս կառույցի անգործության պատճառով արդեն երկու բեռնատար ծաղիկ ՌԴ սահմանին ոչնչացվել է, իսկ հունիսի 16-ից կարանտինային ռեժիմ է սահմանվելու։ Արդյունքում՝ Հայաստանը կարող է կրել բազմամիլիոնանոց ֆինանսական վնաս։

ՍԱՏՄ-ը՝ գործի՞ք, թե պատիժ

ՍԱՏՄ-ը պաշտոնապես պետք է լինի այն կառույցը, որն իր գործառույթներով պաշտպանում է սպառողին։ Բայց երբ հանրության անվտանգությունն է կախված «մամուլի հաղորդագրություն տեսնելուց», դա արդեն վտանգավոր անտարբերություն է, այլ ոչ թե վերահսկողություն։

Իսկ երբ պետական վերահսկող կառույցը կորցնում է վստահությունը, դրա հետևանքները լինում են առողջության, տնտեսության և հանրային վստահության վրա։

Հետևությունները պիտի լինեն պետական մակարդակով

- Կառավարությունը պարտավոր է հրատապ կերպով վերանայել ՍԱՏՄ գործունեության ընթացակարգերը։
- Պետք է երաշխավորվի, որ տնտեսվարողին նախ տեղեկացվում է, ապա միայն՝ հրապարակվում։
- Անհրաժեշտ է գնահատական տալ ղեկավար կազմի գործունեությանը։

Հակառակ դեպքում հանրության սեղաններին կշարունակի հայտնվել վտանգավոր արտադրանք, իսկ պետության անունից «կտրվեն»-ը նորից կդառնա ուշացած արձագանք, ոչ թե կանխարգելում։