Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանատվության ճանապարհին․ առանց պաշտոնի նկրտումների, բայց երկրի ու ժողովրդի կողքին. Past.am

Past.am-ը գրում է. 

Հանրային պահանջին՝ պատասխանատվությամբ

Վերջին տարիների քաղաքական խառնաշփոթի պայմաններում հասարակությունը հաճախ հիասթափությամբ է դիտում պետական ու կուսակցական համակարգերի անարդյունավետ քայլերը։ Այս ֆոնին առանձնահատուկ նշանակություն են ստանում այն քաղաքական գործիչները, ովքեր հստակ հայտարարում են՝ իրենց առաջնահերթությունը ոչ թե իշխանությունն է, այլ պետության շահն ու ժողովրդի բարօրությունը։ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը «Կենտրոն» հեռուստաընկերությանը՝ հենց այդ ուղերձով էր հագեցած։

Ոլորտային լուծումներ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

Ծառուկյանը շեշտեց, որ դեռ վաղ է առաջիկա ընտրություններին մասնակցության մասին խոսել, սակայն չբացառեց իր ներգրավումը՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում։ Սա փաստաթուղթ է, որը ոչ թե գծագրված է «սիրուն խոսքերով», այլ հենված է ոլորտային վերլուծությունների և գործնական լուծումների վրա։

«Ծրագրում պետք է գրված լինի՝ ոլորտը ինչ խնդիր ունի, ինչը պետք է ուղղվի։ Ժողովուրդը հոգնել է հին ու նոր կռիվներից, մարդիկ ուզում են լավ ապրել»։

Առանց պաշտոնի հավակնության՝ հանուն համախմբման

Այս խոսքերից ակնհայտ է դառնում՝ Ծառուկյանի նպատակը հանրային տրամադրությունների շահարկումը չէ, այլ՝ համախմբում, վերականգնում, կառուցողական առաջարկ։

Բացի այդ, Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ չունի վարչապետի պաշտոնի հավակնություն։ Սա մի հայտարարություն է, որ կարող է հիմք դառնալ նոր քաղաքական մշակույթի ձևավորման․ քաղաքական պատասխանատվություն՝ առանց իշխանական աթոռների ձգտման։

«Ես պատրաստ եմ կազմակերպելու, համախմբելու, ներկայացնելու։ Երկիրը պետք է հանել էս վիճակից, անհրաժեշտ է վերկուսակցական ուժ ստեղծել, ազգին համախմբել։ Ինձ համար պաշտոնը կարևոր չէ»։

Ազգային օրակարգ՝ քաղաքական աղմուկից վեր

Այս մոտեցումը հստակ մարտահրավեր է ներկա քայքայված քաղաքական համակարգին։ Ծառուկյանն առաջարկում է նոր որակի լուծում՝ ապաքաղաքականացնել քաղաքական դաշտը և ստեղծել համազգային հարթակ, որտեղ տեղ կունենան փորձը, գիտելիքը, մասնագիտական ներուժն ու ազնիվ նպատակները։

Քաղաքական դաշտի պասիվությունից հոգնած հասարակությունը ակնկալում է, որ առաջ շարժվելու ուղին պիտի անցնի ոչ թե միմյանց դեմ պայքարող կուսակցությունների միջով, այլ նրանց գլխավերևով՝ դեպի վստահություն ներշնչող առաջնորդություն ու բովանդակային օրակարգ։ Այդպիսին կարող է լինել Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։

Ժամանակն է խոսել ոչ թե միայն անցյալից ու մեղադրանքներից, այլ այն ապագայից, որտեղ առաջնայինը ուժեղ պետությունն ու արժանապատիվ քաղաքացու հոգսերն են։ Եվ այս տեսանկյունից Ծառուկյանի վերջին ուղերձը արժանի է ընկալվելու՝ որպես հստակ ազդակ նոր էջի բացման համար։