Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

Ներդրումներ երկրորդային շուկայում. ինչո՞ւ և ինչպե՞ս առևտուր անել պարտատոմսերով ու բաժնետոմսերով

Այսօր ավելի շատ մարդիկ են սկսում մտածել ներդրումների մասին՝ որպես եկամտի այլընտրանքային աղբյուր կամ ապագայի ֆինանսական ապահովության հավելյալ բարձիկ։ Եթե Դուք էլ եք սկսել հետաքրքրվել այս ոլորտով, ուրեմն այս հոդվածը հենց Ձեզ համար է։

Այս հոդվածում կխոսենք մի կարևոր թեմայի մասին՝ ինչ է երկրորդային շուկան, ինչպես են պարտատոմսերն ու բաժնետոմսերը վաճառվում, և ինչ է պետք իմանալ նախքան այդ շուկա մուտք գործելը։

Երկրորդային շուկան՝ հասկանալի լեզվով

Պատկերացնենք, որ ընկերությունը թողարկում է բաժնետոմսեր կամ պարտատոմսեր՝ բիզնեսի զարգացման համար նոր միջոցներ ներգրավելով։ Առաջին ներդրողները գնում են դրանք հենց թողարկման պահին։ Սա կոչվում է առաջնային շուկա։

Այնուհետև, երբ այդ մարդիկ ցանկանում են վաճառել իրենց արժեթղթերն այլ ներդրողների, այս փոխանակումը տեղի է ունենում երկրորդային շուկայում։ Հենց այստեղ է սկսվում իրական առևտուրը․ գներն իջնում ու բարձրանում են, վաճառողներ ու գնորդներ հայտնվում են ամեն պահի։

Պարտատոմսեր կայունության կողմնակիցների համար

Պարտատոմսը կարելի է պատկերացնել որպես պայմանագիր. Դուք տալիս եք մեկին փող (ասենք՝ պետությանը կամ ընկերությանը), նա էլ պարտավորվում է որոշ ժամանակ անց այն վերադարձնել՝ ավելացնելով տոկոսային եկամուտ։

Եթե պարտատոմս եք գնում երկրորդային շուկայից, դա նշանակում է՝ այն գնում եք ոչ թե թողարկողից, այլ մեկ ուրիշ ներդրողից, ով արդեն ունի այդ պարտատոմսը և դրա որոշ քանակը պատրաստ է վաճառել։ Պարտատոմսի գինը կախված է բազմաթիվ գործոններից՝
- Տոկոսադրույքի (կուպոնի) չափից,
- Տնտեսական պայմաններից,
- Վարկային ռիսկերից։

Պարտատոմսերը համարվում են համեմատաբար կայուն ներդրումային գործիք, հատկապես, երբ դրանք թողարկված են պետության կամ մեծ կազմակերպությունների, ինչպես նաև վստահելի ապրանքանիշերի կամ խոստումնալից բիզնեսների կողմից։

Ինչո՞ւ առևտուր անել երկրորդային շուկայում

- Արագություն և շարժունակություն – կարող եք հեշտությամբ գնել կամ վաճառել,
- Դիվերսիֆիկացիա – միաժամանակ կարող եք ներդրում կատարել տարբեր ոլորտներում,
- Արդյունավետություն – եթե վերլուծությունը ճիշտ է, կարող եք գնել էժան ու վաճառել թանկ,
- Եկամտաբերություն – բաժնետոմսեր՝ գնի աճով, պարտատոմսեր՝ տոկոսային եկամուտով։

Ինչի՞ց սկսել

Եթե նոր եք այս աշխարհում, ահա մի քանի քայլ, որ կարող են օգնել՝
1. Սկսեք փոքր քայլերով։ Նախ ուսումնասիրեք շուկան, հնարավոր է փորձարկել վիրտուալ պորտֆելով։
2. Ընտրեք վստահելի բրոքեր կամ ներդրումային հարթակ (Հայաստանում՝ ԱմՔս, բանկերի հարթակներ կամ ներդրումային ընկերություններ)։
3. Սովորեք՝ ինչ է ռիսկը, եկամտաբերությունը և ինչպես կշռադատել տարբեր ներդրումային գործիքներ։
4. Մի սպասեք արագ հարստացման․ լավ ներդրումները արդյունք են համբերության, վերլուծության և մի քիչ հաջողության։

Superra հավելվածը ստեղծվել է հենց երկրորդային շուկայում առևտուր անելու համար։

Այն ստեղծվել է ոչ թե խոշոր ներդրողների, օրինակ՝ ներդրումային ընկերություն, բանկ, ներդրումային ֆոնդ, այլ քաղաքացիների՝ ֆիզիկական անձանց համար։

Superra-ն ազատականացնում, բացում է երկրորդային շուկան ներդրողների համար՝ հնարավորություն տալով հասանելիություն ունենալ երկրորդային շուկային, որտեղ ոչ միայն պետական պարտատոմսերն են, այլև մասնավորի կողմից թողարկված արժեթղթերը։

Superra-ն բացառիկ ֆինտեք ստարտափ է, որն արժեթղթերի երկրորդական շուկայում առևտուրը պարզեցնում է և հասանելի դարձնում ֆիզիկական անձանց համար։ Superra-ի բանկային գործընկերը Կոնվերս Բանկն է․ Բանկ, որը հանդիսանալով մի շարք կազմակերպությունների արժեթղթերի թողարկող՝ կարևորում է հայկական իրականությունում արժեթղթերի շուկայի զարգացումը։

Superra հավելվածի գործընկեր Կոնվերս Բանկը հանդիսանում է նաև Superra-ի միջոցով գնվող և վաճառվող արժեթղթերի բրոքերային հաշիվների թղթակիցը։

Հաջորդ հոդվածում կբացատրենք բաժնետոմսի և պարտատոմսի տարբերությունը, ինչպես նաև կծանոթացնենք, թե ինչպես է աշխատում Superra հավելվածը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: