Ադրբեջանական ապտակ Ռուսաստանին
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի վերջին հայտարարությունները հերթական անգամ սրել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ավելին, Ադրբեջանը պարզապես ծաղրել է պաշտոնական Մոսկվային։ Մասնավորապես, Մեդինսկին նշել էր, թե Կիևի հետ լիարժեք խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում զինադադարը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի՝ որպես օրինակ՝ բերելով Ղարաբաղը։
«Եթե մենք դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չհամաձայնվենք իրական խաղաղության շուրջ, պարզապես կնքենք ինչ-որ տեսակի զինադադար, ապա դա կլինի՝ գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Մոսկվան չի ցանկանում, որ ստեղծվի հսկա Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է բռնկվել միջուկային պատերազմ։ Ահա թե ինչու մենք ուզում ենք դադարեցնել, կնքել լիարժեք խաղաղություն և ճանաչել նոր տարածքները»,- նշել է Մեդինսկին։ Մի կողմ թողնենք այդ հայտարարությունների հակաիրավական և հակաօրինական, ինչպես նաև հակահայկական բնույթը։ Պաշտոնական Երևանը որևէ կերպ չի էլ արձագանքել Մեդինսկիին։ Ու փաշինյանական իշխանությունը, սովորաբար, հակահայկական դրսևորումներին չի արձագանքում։
Փոխարենը բավականին կոշտ արձագանք է արել Ադրբեջանի արտգործնախարարությունը, նշելով, թե Վլադիմիր Մեդինսկիի հայտարարությունն ափսոսանք և զարմանք են առաջացնում։ Զարմանալի է, որ Ռուսաստանի նախագահի օգնական և պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել, ասել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։ Ամենաուշագրավ ձևակերպումը սա է. «Ցավոք, Ռուսաստանի նախագահի օգնականը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատում է Ղարաբաղում իրավիճակի հետ։ Նման համեմատությունն անտեղի է, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ այլ երկրի տարածքային ամբողջականությունը և ագրեսիվ պատերազմ չի վարել որևէ այլ երկրի դեմ»,- ստել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Փաստացի պաշտոնական Բաքուն առնվազն Մոսկվային մեղադրում է այլ պետությունների տարածքային ամբողջականությունը խախտելու և ագրեսիվ պատերազմ վարելու համար, իսկ Ռուսաստանից դեռևս որևէ արձագանք այս լկտի հայտարարությանը չկա։
Ինգա Օհանյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից