Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Քաղաքականություն

Միհրան Պողոսյանը միասնության նախագիծ է հրապարակել

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, ի դեմս կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի, խորապես գիտակցելով իր քաղաքական և բարոյական պատասխանատվությունը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության ապագայի հանդեպ, ինչպես նաև սատար կանգնելով հայոց պետականության պահպանմանն ու զարգացմանը, հաշվի առնելով Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է՝

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայնության են գալիս հետևյալ սկզբունքի շուրջ՝
• Եթե որևէ ընդդիմադիր կուսակցություն կամ դաշինք ընտրությունների արդյունքում հավաքում է 50 տոկոսից պակաս քվեներ, սակայն մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերից առավել, ապա մյուս ընդդիմադիր կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները պարտավորվում են ապահովել այդ ուժի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) օգտին անհրաժեշտ քվեների համախմբում, որպեսզի կանխվի գործող իշխանության վերարտադրությունը և ապահովվի քաղաքական փոփոխություն։
• Եթե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ կամ դաշինք հաղթահարում է 50 տոկոսի շեմը, ապա սույն հռչակագիրը դադարում է գործել, և քաղաքական միավորները գործում են ինքնուրույն հիմքով։

Սույն հռչակագիրը չի ենթադրում կոալիցիայի ձևավորում, այլ ուղղված է ընտրական փուլում ընդդիմադիր ուժերի քվեային համախմբմանը՝ ժողովրդավարական գործընթացների պաշտպանման և իշխանության փոփոխության նպատակով։

Կից ներկայացվում է ստորագրման թերթիկ՝ ընդդիմադիր քաղաքական միավորների կողմից հաստատման համար։

Հարգանքով՝
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ
Միհրան Պողոսյան