Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Քաղաքականություն

Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում

Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս, իսկ կեսգիշերն անց «Զվարթնոց» օդանավակայանում Վեհափառին դիմավորելու արարողությունն ավելի է սրել «Քաղաքացիական պայմանագրի» վախերը։ Հազարավոր մարդիկ՝ տարբեր քաղաքական հայացքներ կրող, իրար հետ հակասություններ ունեցող, կեսգիշերին հավաքվել էին օդանավակայանում՝ դիմավորելու ԱՄԷ-ից վերադարձող Գարեգին Բ-ին։

«Գիտեմ՝ որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին վարչապետի կողմից եկեղեցու և եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ։ Գիտենք, որ այդ արտահայտությունները, հնչեցված վարչապետի կողմից, համընդհանուր վրդովմունք են առաջացրել, հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամուր մնացե՛ք, ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո հավատարմության մեջ»,- ասել է Կաթողիկոսն իրեն բարձր ծափերով դիմավորող բազմությանը։

Այդ նույն ժամերին Փաշինյանը «Քաղպայմանագրի» վարչության նիստ էր գումարել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող, ինչպես նաև կուսակցության առաջիկա համաժողովին առնչվող հարցեր։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, չեն շրջանցել եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը, մի քանիսը կես-բերան ընդվզել են, թե Կաթողիկոսի դեմ հայտարարություններն ու քայլերը հանրային լայն համախմբման են բերելու, արդյունքում Փաշինյանի համար «խիյարը կարող է թարս բուսնել»։

Ինքը՝ Փաշինյանը կատաղության նոպաներ է ունեցել, բղավել, թե մինչև վերջ կռիվ է տալու, իսկ ով իր կարծիքը չի կիսում, կամ պատրաստ չէ կրկնել իր խոսքերը, կարող է դիմում գրել և հեռանալ։ Արդեն առավոտից նա կրկին գրառում է արել. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը և կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»։

Այդուհանդերձ, անգամ ՔՊ-ականներն են խոստովանում, որ Փաշինյան-եկեղեցի կռիվը մաշացնում է ՔՊ-ի քոքը, իրենք էլ խնդիրների են բախվելու հանրության հետ շփումներում։ 

Նանե Ավդալյան