Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Քաղաքականություն

Այս արշավը հենց եկեղեցու դեմ է, ու մի նպատակ ունի՝ սասանել ու ջարդել հայկական ինքնության վերջին հիմնասյունը․ Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հիմարության գագաթնակետն այն աստիճան է հասունացել, որ իշխանության տարբեր պաշտոնյաներ փրփուրը բերանից դուրս թափելով ու դեմքի լուրջ արտահայտությամբ մեխանիզմ են մտածում «ստեղծել», որը կվերահսկի հոգևորականների աղոթելու հանգականքը, հասկանու՞մ եք՝ կվերահսկի աղոթելու և «մնացյալ այլ բաների» հանգամանքը։ Ու սրա մասին խոսում է ոչ այլ ոք, քան ՀՀ տարածքայինի նախարարը (դե գերագույն գլխավոր հայրենադավին չենք հաշվում արդեն)։

Այսինքն՝ մի հիմար ջուրը քար է ձգել, մյուսներն էլ հետևից նետվում են քարը հանելու՝ առանց հաշիվ տալու, որ մի օր դրա բոլոր քայլերի համար իրենք էլ են կանգնելու դատաստանի առաջ։ Չէ, բայց իսկապես, քպ-ականներ, դուք սա հասկանու՞մ եք, որ հավասարապես կիսում եք էս մարդու բոլոր հանցագործությունների, հիմար ու անտրամաբանական, բարոյականության հետ աղերս չունեցող քայլերի պատասխանատվությունը, ընդ որում՝ գուցե պարզվի, որ ավելի շատ եք պատասխան տալու, քան սա, քանզի խելագարության պատճառաբանությամբ կճողոպրի, իսկ դուք հաստատ չեք փախչի ոչ մի տեղ։

Ձևավորում են աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի «նոր կաթողիկոս ընտրելու ուղղությամբ» և այդ աշխատանքային խմբի աշխատանքն իբր բացառապես լինելու է ՀՀ սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում։ Տարածքայինի նախարարը նույնիսկ տեղյակ լէ չէ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգերով են միայն սահմանվում ու կարգավորվում հոգևարականների «գործերը», ու Սահմանադրությամբ կամ որևէ այլ «աշխարհիկ» օրենքով հնարավոր չէ Կաթողիկոսի ընտրություն անել, մի պարզ պատճառով, քանզի եկեղեցին և պետությունը անջատ են, ու Սահմանադրությունն արձանագրում է միայն եկեղեցու բացառիկությունը։ Թե բա՝ «վերջին 7 տարիներին մեր բոլոր գործողությունները եղել են ՀՀ գործող օրենսդրության և սահմանադրության շրջանակներում»։ Իրո՞ք, իսկ Արցախն էլ ՀՀ Սահմանադրությամբ և մյուս օրենքներո՞վ Ադրբեջանի կազմում ճանաչեցիք, իսկ ՀՀ սահմաններն էլ էդ նույն օրենքներով թողեցիք թշնամին ոտնձգի՞ կամ տարածքներ զավթի ու մինչ օրս դուրս չգա։ Ո՞ր մի հակաօրինական քայլն ասենք, Էնքան շատ են, արդեն դժվարանում ենք բոլորը հիշել։

Մի բան պարզ է. այս արշավը հենց եկեղեցու դեմ է, ու մի նպատակ ունի՝ սասանել ու ջարդել հայկական ինքնության վերջին հիմնասյունը։ Երեսպաշտ փարիսեցիների համար հավատքն անգամ կարևոր չէ, ուր մնաց հազարամյա կառույցը խնայեն։ Նպատակը մեկն է՝ ոչնչացնել եկեղեցին՝ որպես ինստիտուտ և հաստատել լիարժեք իշխանություն նաև այստեղ։ Իսկ ինչու՞, քանզի ունի համաժողովրդկան մեծ ու միավորված ըմբոստություն գեներացնելու ներուժ։

Դուք հարվածում եք եկեղեցուն՝ որպես կառույցի ու առաջ բերում հավատքի հանգամանքը՝ իբրև ձեզ համար կարևորություն, սակայն ձեզ թելադրված այս ձախողակ օրակարգում հաշվի չեք առել ամենակարևոր հանգամանքը՝ հայերի մոտ հավատքը միահյուսված է եկեղեցուն, ու դա անջատելն անհնար է։ Դրա վառ ապացույցը ՀՀ երեսնամյա պետականության ընթացքում հավատքի արդարացման ներքո՝ հայերին Հայ Առաքելական եկեղեցուց անջատելու տարբեր կրոնական հոսանքների ապարդյուն ջանքերն էին։ Սեփական օրինակով եմ ասում՝ չի ստացվելու...