Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Քաղաքականություն

«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի բացառիկ հարցազրույցը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:

– Պարոն Կարապետյան, այսօր ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անվտանգային վիճակը։

– Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին։ Պետք չէ լինել զինվորական գործիչ կամ մեծ գիտելիքներ ունենալ, որ հասկանաս՝ ինչ վտանգավոր վիճակում ենք։ Ադրբեջանը գնում է նոր զինատեսակներ, վերջերս էլ 4,7 միլիարդ դոլարով նոր կործանիչներ է գնել։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահը Հայաստանին է մեղադրում, թե իբր մենք զենք ենք գնում Հնդկաստանից կամ Ֆրանսիայից և պատրաստվում հարձակվել իրենց վրա։ Իրականությունն այն է, որ սահմանին ամեն օր կրակոցներ են լինում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ամենօրյա ռեժիմով զորավարժություններ են անցկացնում։ Միայն կույրը կարող է դա չտեսնել ու չլսել։ Սահմանային իրավիճակը թաքցվում է։ Բայց մենք պետք է արձանագրենք՝ իրական վտանգը գալիս է այս ամենի անտեսումից։

– Իսկ Հայաստանի զինված ուժերի ներկա վիճակն ինչպե՞ս եք գնահատում։

– Զինված ուժերը, ցավոք, պատրաստ չեն, համալրված չեն։ Պայմանագրայինների մեծ մասը դուրս է գալիս ծառայությունից։ Սա չափազանց վտանգավոր միտում է։ Բանակի թուլացումը կարող է հետևանք լինել ինչպես վատ կառավարման, այնպես էլ գիտակցված կադրային քաղաքականության։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ բանակից դուրս եկող երիտասարդներն ուղղակիորեն ուղղորդվում են ոստիկանություն։ Սա արդեն իշխանության միտումնավոր որոշում է՝ բանակը թուլացնել, փոխարենը ուժեղացնել վարչական ճնշման գործիքը՝ ոստիկանությունը։

– Արտաքին քաղաքականության մակարդակում ի՞նչն է, որ Ձեզ հատկապես անհանգստացնում է։

– Այսօր Ադրբեջանին զսպող միակ ուժերը Ռուսաստանն ու Իրանն են։ Ուրիշ ոչ ոք չի կարող կանխել Ադրբեջանի ագրեսիան։ Բայց ինչի՞ ենք մենք ականատես։ Ռուսաստանի հետ հարաբերությունները վթարային են, Իրանի հետ՝ անորոշ։ Իրանի հետ հարաբերությունների հստակեցման, խորացման որևէ միտք չկա։ Նախկինում ես ասել եմ, որ այլ խաղացողների մուտքը մեր տարածաշրջան հղի է պատերազմի սկսման վտանգով։ Այսօր մենք ականատես ենք իմ այդ կանխատեսման իրականացմանը։ Տարածաշրջանում լուրջ վտանգներ են հասունանում։ Իսրայելն արդեն հարվածել է Իրանի տարածքին, սպանվել են բարձրաստիճան հրամանատարներ։ Սա ահռելի ռիսկ է ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի։ Բայց Նիկոլ Փաշինյանի վարչակարգը այդ զարգացումներին ոչ մի ռազմավարական արձագանք չունի։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ Հայաստանի համար չափազանց լուրջ անվտանգային գործոն է մեր երկրում ռուսական ռազմաբազայի ներկայությունը։

– Կուզենայինք լսել նաև ներքաղաքական դաշտի Ձեր գնահատականը։

– Փաշինյանը փորձում է կառուցել ընդդիմության կեղծ դաշտ։ Իրեն հարմար է, որ ընդդիմադիր հանդես գան միայն երկրորդ և երրորդ նախագահները։ Հետո էլ հարվածում է Եկեղեցուն, իսկ նրանք, իրենց հերթին, պաշտպանում են Եկեղեցին՝ ցուցադրելով, թե իրենք են ընդդիմություն։ Սա հին բեմադրություն է։ Իրական ընդդիմությունը պետք է կազմված լինի անկեղծ և վճռական մարդկանցից։ Մարդկանցից, որոնք անկախ են և կապ չունեն նախկինների ու ներկաների կուլիսային պայմանավորվածությունների հետ։ Այդպիսի ուժը կարող է հաղթել Փաշինյանին։

– Վերջին շրջանում Եկեղեցին իշխանությունների համար թիրախ է դարձել։ Ձեր դիրքորոշումը։

– Ինձ դուր է գալիս Ամենայն հայոց կաթողիկոսի պահվածքը։ Իրեն ոչ ոք չի կարող գահընկեց անել, եթե ինքը չուզի։ Փաշինյանի բերած ֆեյք կաթողիկոսին աշխարհում ոչ ոք չի ընդունելու։ Երբ պաշտպանության նախարար էի, ես զանգահարել եմ Կաթողիկոսին ու շնորհավորել։ Իսկ դրանից հետո շատ կոշտ զրույց եմ ունեցել Փաշինյանի հետ։ Փորձել եմ բացատրել, որ Կաթողիկոսը սիմվոլ է, որ պետք է հարգանք լինի խորհրդանիշների հանդեպ։ Բայց ապարդյուն։ Հակաեկեղեցական արշավով փորձ է արվում շեղել ուշադրությունը իրական խնդիրներից։ Ոչ ոք չի խոսում, օրինակ՝ Վրաստանի հետ սահմանի փակ լինելուց։ Փոխարենը բոլորը հետևում են՝ Նիկոլն ինչ ասաց, ֆեյք ընդդիմադիրները ինչ պատասխանեցին։

– Ի՞նչ ուղի է ընտրել Ձեր կողմից ղեկավարվող «Համահայկական ճակատ» շարժումը։

– Մենք գնում ենք այլ ճանապարհով, այլ ծրագրով։ Մենք չենք մասնակցելու նրանց «բազարներին»։ Մենք չենք խառնվելու շոուներին, որտեղ նախկիններն ու ներկաները փոխադարձաբար բարձրացնում են միմյանց։ Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու։ Այդ պահը գալու է, մենք դրան պատրաստվում ենք։ Պետք է անաչառ, վճռական ընդդիմություն։ Մնացածը ընտրությունների խաղեր են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում