Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել
Պաշտոնական Երևանը համառորեն չի հաստատում տեղեկությունները, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Հիշեցնենք, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Փաշինյանը Թուրքիայի մեկնելու արդեն հունիսի 20-ին։ Փաշինյանի մամուլի քարտուղարը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան նշել էր, թե՝ «վարչապետի այցերի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն տրամադրվում է անհրաժեշտ պահին»։
Երեկ էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հերքել, որ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, բայց թե ինչ օրակարգով, այդպես էլ չեն հաղորդում։ Թուրքական կողմից ևս որևէ տեղեկություն չկա Փաշինյանի հնարավոր այցի վերաբերյալ։ Ընդ որում, այցը ծրագրված էր մինչև Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրումը։
Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Թուրքիան հրաշալի տեղյակ էր, թե ինչ է կատարվում, միգուցե և տեղեկատվություն փոխանցել են նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող իրենց խամաճիկին և այժմ փորձում են վերջին հրահանգները տալու վերջինիս, նաև հասկացնել, որ ստեղծված իրավիճակում, երբ Արևմուտքը Իսրայելին ամբողջությամբ հրահրում է Իրանի դեմ պատերազմ սկսելու և շարունակելու, խնդիրներ կարող կարող են առաջանալ նաև Հայաստանի համար։
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի գործողությունները, Փաշինյանն էլ Չեխիայում կայացած համաժողովին նշել էր, որ մտահոգ են Իսրայելի հարձակումներից, բայց այժմ, նրան Անկարա կանչելով, Թուրքիան փորձում է վերջնականապես հասկանալ՝ արդյոք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը անարյուն ճանապարհով է լուծելու՞, թե՞ ստիպված է լինելու ուժ կիրառել։ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ այժմ սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը, Իրանի թուլացմանը, որպեսզի իրականացնեն իրենց վաղեմի ցանկությունները։ Այս իրավիճակում, երբ Արևմուտքն էլ մեծամասամբ խառնված է Իսրայելի կողմից, չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը լավ հնարավորություններ ստանա իր մտահղացած հրեշավոր քայլը իրականացնելու։ Թե ինչո՞վ են զբաղված Հայաստանի գործող իշխանությունները՝ պարզ է բոլորին։
Աննա Թադևոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...