Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Քաղաքականություն

Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը

Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը նկատում է.
 
«Ի՞նչն է Հայաստանում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի․․․ բնապահպան ակտիվիստներին․ ի՞նչ կապ կարող է ունենալ սրանց հետ Ալիևը։
 
Պատահական չէ, որ արևմտյան ազդեցիկ երկրներում գործում է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, և բոլոր այն կազմակերպությունները, որոնք այլ պետություններից գումարներ են ստանում հանրային գործունեություն ծավալելու համար, խիստ վերահսկողության տակ են։
 
Հայաստանում այս խնդիրը օր օրի ավելի արդիական է դառնում՝ ռազմական, տնտեսական ու ինֆորմացիոն անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։
 
Այս առումով հատկապես մտահոգիչ է վիճակը այսպես կոչված բնապահպանական ուղղվածություն ունեցող ՀԿ-ների ու ակտիվիստների ոլորտում, որոնց մեծ մասը տպավորություն է, թե աշխատում են Հայաստանի տնտեսական շահերի դեմ։
 
Վառ օրինակը Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության՝ ԶՊՄԿ-ի դեմ պարբերաբար բռնկվող արշավներն են։ Ու ընդհանրապես բնապահպան աշխուժակները, որոնց մեջ շատ-շատ են օտարերկրյա գրանտներից սնվողները, կասկածելիորեն սևեռված են հանքարդյունաբերության վրա, որը Հայաստանի տնտեսական ողնաշարն է։
 
Հիմա էլ սրանք ուրախ-ուրախ տարածում են, որ Ղրղզստանում, Մոնղոլիայում, Ուգանդայում, Ուզբեկստանում, Նեպալում ու նմանատիպ այլ երկրներում գործող ինչ-որ անհայտ ծագման ՀԿ-ներ դատապարտող հայտարարություն են տարածել ընդդեմ Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության՝ ԶՊՄԿ-ի՝ ի պաշտպանություն գործադուլի պատճառով աշխատանքից ազատված կոմբինատի 25 նախկին աշխատակիցների։
 
Ասենք, մի հատ մտածեք՝ աֆրիկական, ասիական ու անգամ եվրոպական որևէ երկրում օտարերկրյա գրանտներով գոյություն քարշ տվող ՀԿ-ի ինչ դարդն է, թե Հայաստանում 25 հոգի աշխատանքից ազատվել են։ Ահասարսուռ բան տեղի չի ունեցել այդ աշխատակիցների հետ՝ ո՛չ սպանել են, ո՛չ խոշտանգել են, ո՛չ առևանգել են․․․ ընդամենը աշխատանքից են ազատել։ Բայց արի ու տես, որ ղրղզ ու մոնղոլ բնապահպան աշխուժակները որոշում է դատափետել Հայաստանի խոշոր արդյունաբերական ընկերությանն ու ինչ-որ բան պահանջել։
 
Ու Հայաստանում էլ գտնվում են կազմակերպություններ, որ սրանց արածի տակ ստորագրում են ու տարածում։
Մեկ մտածում ես խելքերը չի հասնում, աշխարհի բանից անտեղյակ ապրում են, բայց հետո հիշում ես, որ Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը։ Բաքվում լավ են հասկանում, թե ինչ թիրախների պետք է խփել՝ Հայաստանին ծնկի բերելու համար։
 
Ու կարծում եմ, որ Ալիևի համար որևէ խնդիր չէր միջնորդավորված մի քանի հազար դոլար շպրտել ուգանդացի, ինդոնեզացի, ղրղզ ու մոնղոլ բնապահպան կոչվածներին ու պահանջել, որ դատապարտեն Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ընկերությանը։ Սրանք էլ փողին մունաթ սկզբունքով հաստատ կանեին։
 
Ու այս իրավիճակում զարմացնում են հայ բնապահպան աշխուժակների, մեղմ ասած, չմտածված քայլերը։ Կամ գուցե ես եմ իրենց մասին լավ կարծիքի ու իրենք լավ էլ գիտեն, թե ինչի տակ են ստորագրում ու ինչպես են խփում Հայաստանի կենսական շահերին։ Ամեն դեպքում Հայաստանի բնապահպանական ՀԿ-ների ոլորտը լուրջ լյուստրացիայի կարիք ունի»։