Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Թեհրանի և Թել Ավիվի միջև. Իրանից ուրանը ՌԴ տեղափոխելու առաջարկն ուժի մեջ է. Կրեմլ
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործում, այս հարցի շուրջ շփումներ են տեղի ունեցել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ-ի թղթակիցը։
Պեսկովին հարցրել են, թե արդյոք միջնորդության վերաբերյալ շփումներ են նախատեսվում։
«Դուք գիտեք, որ Պուտինը վերջին մի քանի օրերի ընթացքում մի քանի կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել», - ասել է նա։
«Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բաժանվել է ճամբարների՝ տեղի ունեցողը դատապարտողների և աջակցողների։ Մենք դա ֆաստում ենք», - ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Պեսկովն ասել է, որ Ռուսաստանում իրանական ուրանը պահելու առաջարկը մնում է ուժի մեջ, սակայն ռազմական գործողությունների սկսվելու հետ մեկտեղ իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը բարդացել է:Ավելի վաղ ասվում էր, որ Ռուսաստանը կարող է Իրանից հարստացված ուրանն ընդունել։
«Այս առաջարկը մնում է սեղանին։ Այն մնում է արդիական։ Բայց, իհարկե, ռազմական գործողությունների սկսվելով իրավիճակը լրջորեն բարդացել է», - ասել է Պեսկովը։
Իսրայելը և Իրանը հարվածներ են փոխանակում հունիսի 13-ի գիշերվանից։ Իսրայելն առաջինն է սկսել գործողությունը՝ պայմանավորված այն տեղեկատվությամբ, որ Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն (ինչպես հայտարարել էր Իսրայելի պաշտպանության բանակը, Թեհրանն ունի բավարար ռեսուրսներ 15 միջուկային ռումբ ստեղծելու համար)։
Թեհրանի դեմ Իսրայելի գործողության մեկնարկից մի քանի ժամ անց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Վերջինիս հետ զրույցում Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ։ Այս զրույցների ընթացքում նա դատապարտել է Իսրայելի գործողությունները և ցավակցություն հայտնել Իրանին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից