«Սերիալին չեմ վերաբերվում՝ «գործ է, անում ենք, կամ գումար ենք աշխատում». Էմմա Մկրտչյանը՝ «Վերջին զանգը», «Սուրբը 2» և այլ նախագծերում նկարահանվելու մասին
«Ընտրեցի դերասանուհու մասնագիտությունը, քանի որ այլ երազանք պարզապես չունեի: Առաջին զանգի միջոցառմանը մի քանի դեր էի խաղում ու հասկացա, որ ուզում եմ միշտ լինել բեմում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանն, ում հեռուստադիտողը մինչ օրս հիշում է «Դեբեդի գաղտնիքը» հեռուստասերիալից և «Կինստագրամ» սիթքոմից:
Հայկական ավանդական ընտանիքներում աղջկա դերասանուհի դառնալու ցանկությունը ոչ միշտ է գոհունակության արժանանում: Էմմա Մկրտչյանի դեպքում այդպես չեղավ:
«Ծնողներս սիրով ընդունեցին իմ որոշումը, որովհետև իրենք էլ շատ սիրում էին թատրոնն ու արվեստում լինելը նրանց չիրականացած երազանքն էր: Ես որոշեցի կյանքի կոչել դա»,- անկեղծացավ դերասանուհին:

Էմմա Մկրտչյանը սովորել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում՝ ռեժիսոր Արմեն Խանդիկյանի արվեստանոցում:
«Քանի որ Արմեն Խանդիկյանի արվեստանոցում էի սովորում, դերասանի վարպետության դասերը հիմնականում թատրոնում էին լինում, ծանոթ էի բոլոր ներկայացումներին, խաղացանկն անգիր գիտեի:
Մի օր դերասանուհիներից մեկը վնասել էր ոտքը, ինձ առաջարկեցին նրա փոխարեն արագ ներմուծվել ներկայացման մեջ ու դա եղավ իմ կարիերայի սկիզբը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, երբ ուսանողական տարիներին արդեն խաղում էր թատրոնում, դա երբեմն շատերի համար բամբասանքի առիթ էր դառնում:
«Միչև հիմա էլ դա կա, եթե դերասանուհի ես արդեն պիտակավորում են՝ ծանոթով ես, ազատ ես, ամեն ինչ, բացի նրանից, որ կարող է ամեն դեպքում տաղանդի պատճառով են ընտրել, դա դիտարկում են վերջին տեղում»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Էմմա Մկրտչյանի խոսքով՝ հեռուստադիտողը մինչև հիմա իրեն հիշում է «Դեբեդի գաղտնիքը» հեռուստասերիալից ու «Կինստագրամ» սիթքոմից:

Խոսելով հայկական սերիալներում ներգրավված լինելու և դրանց որակի մասին, նա նշեց, որ
սիրում է իր աշխատանքն ու սերիալին չի վերաբերվում՝ «դե գործ է, անում ենք, կամ փող ենք աշխատում»:
«Ամեն դեպքում քո դեմքն է երևում, չպետք է լինես վատը:
Փորձում եմ լինել հավաստի ու փոխանցել հեռուստադիտողին կերպարիս էմոցիաները»,- ասաց դերասանուհին, ով այս փուլում նկարահանվում է «Վերջին զանգը» հեռուստասերիալում:
«Մարմնավորում եմ Լիլիթի կերպարը, ու շատերը նույնիսկ ասոցացնում են ինձ կերպարի հետ: Մտածում են կյանքում էլ եմ այդպիսին: Չգիտեմ դրանից ուրախանամ, թե տխրեմ, ամեն դեպքում, եթե հավատում են խաղին, ուրեմն ինձ մոտ ինչ-որ չափով ստացվել է կերտել կերպարը, իսկ դա չէր լինի, եթե չսիրեի իմ մասնագիտությունը»,- ընդգծեց Էմմա Մկրտչյանը:

Դերասանուհին հասցրել է նկարահանվել նաև կրիմինալ ժանրում: Խաղացել է «Սուրբը 2» սերիալում:
«Շատ հաճելի համագործակցություն էր «Սուրբը 2» նախագիծի հետ, առաջին անգամ էի կրիմինալ ժանրում աշխատում, շատ սիրեցի թե´ կերպարային գիծը, թե´ ստեղծագործական մթնոլորտը: Մալենան իմ առաջին ռիսկային դերն էր, որի շուրջ երկար մտածել ու տրամադրվել եմ»,- պատմեց Էմմա Մկրտչյանը:





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...