Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Քաղաքականություն

Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրան-Իսրայել բախումը ժամանակակից միջազգային համակարգի ամենավտանգավոր զարգացումներից մեկն է, որը կարող է արմատապես վերաձևակերպել ոչ միայն Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը, այլև խորքային ազդեցություն ունենալ Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։

Հայաստանն՝ իր աշխարհագրական դիրքով, երկու կողմերից շրջափական ներքո գտնվելով և անվտանգության խոցելիությամբ համակարգերով, հայտնվում է մի այնպիսի հանգույցի մեջ, որի շրջանակում ցանկացած կտրուկ շարժում կարող է պայթյունավտանգ հետևանքներ ունենալ ինչպես ներքին կենսագործունեության, այնպես էլ արտաքին հարաբերությունների ոլորտում։ Մյուս կողմից էլ՝ բացառված չէ, որ Իրան-Իսրայել բախումը կարող է դուրս գալ երկկողմ ֆորմատից և, այլ ուժերի իր մեջ ընդգրկելով, վերածվի տարածաշրջանային պատերազմի։ Որոշ վերլուծաբաններ անգամ չեն բացառում, որ եթե բախումն ավելի ընդգրկուն դառնա, հիմք կարող է տալ անգամ համաշխարհային պատերազմի սկսման համար, որում ներգրավված կլինեն գլոբալ դերակատարներ՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Թուրքիայից մինչև Չինաստան։

Հայաստանի վրա առաջին և, թերևս, ամենաէական ազդեցությունը կարող է ունենալ հումանիտար բնույթի ճգնաժամը։ Բախման առաջին հետևանքներից կարող է լինել այն, որ Հայաստանի սահմաններին կարող են հասնել հազարավոր մարդիկ՝ փախստականի կարգավիճակով, որոնց ընդունման ու կառավարելիության հարցը լուծել մեր պետությունը պարզապես պատրաստ չէ: Հայաստանի ներսում չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու հնարավորություններ՝ մեծ թվով տեղահանված մարդկանց ընդունելու համար։

Հաջորդը տնտեսական հետևանքներն են, որոնք առավել սրընթաց և խոր կարող է լինեն՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կախվածության մակարդակը հարավային ուղղությունից։ Նկատի ունենանք, որ Իրանի հետ Հայաստանի տնտեսական կապերը, հատկապես գազամատակարարման, նավթի փոխանակման, գյուղմթերքի առևտրի և տրանսպորտային միջանցքների համատեքստում, կարող են խաթարվել կամ կաթվածահար լինել։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղին կարող է դառնալ ոչ միայն լոգիստիկ ճգնաժամի, այլ նաև վտանգի գոտի՝ դառնալով հնարավոր թիրախավորման ուղղություն։ Իրանի միջոցով դեպի այլ պետություններ՝ մասնավորապես Պարսից ծոցի նավահանգիստներ իրականացվող արտահանումը կարող է դադարել։ Նման պարագայում Հայաստանը կարող է հայտնվել լոգիստիկ փակուղում՝ կտրուկ գնաճով, դեֆիցիտներով եւ կենսապահովման համակարգի մասնակի փլուզմամբ։ Նկատի ունենանք, որ հենց Իրանով են Հայաստան մատակարարվում չինական և հնդկական ապրանքների մեծ խմբաքանակներ։ Եվ քանի որ այս ճանապարհը բավական կարճ է, ապա այդ ապրանքները Իրանից Հայաստան են հասնում բավական էժան գներով։ Կարելի է պատկերացնել, թե ինչ արժեք կարող են ունենալ այդ նույն ապրանքները, եթե դրանք մատակարարվեն այլ ուղիներով։ Իհարկե, հարավային ուղղությամբ տնտեսական գործունեության դժվարությունները կարող են ազդել նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վրա, որոնք աստիճանաբար անկում են գրանցում։

Արտաքին աշխարհի հետ հաղորդակցության տեսանկյունից Հայաստանն ունենալու է սահմանափակ մանևրի հնարավորություններ՝ բացառությամբ Վրաստանի ուղղության, որն ինքը նույնպես կարող է ճնշման տակ հայտնվել՝ հաշվի առնելով, որ Լարսի անցակետի հետ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում։ Արդյունքում էլ ավելի է մեծանալու մեր՝ առանց այն էլ մեծ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։

Էներգետիկ առումով էլ իրավիճակը կարող է խիստ վտանգավոր դառնալ՝ հաշվի առնելով, որ Իրանի հետ էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրերը դեռևս կարևոր գործոն են էներգետիկ անվտանգությանը տարբերակված մոտեցում հաղորդելու համար։

Բացառված չէ նաև Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ հարվածներից հետո նաև ռադիացիոն ճառագայթման տարածումը, որի շրջանակներում կոնկրետ վտանգի գոտում է նաև Հայաստանը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական հետևանքներին, ապա դրանք բավական բարդ են հայկական կողմի համար։ Հարկավոր է հաշվի առնել, որ Իրանը ոչ միայն Հայաստանին բարեկամ երկիր է, այլև տարածաշրջանային բալանսավորող։ Տևական ժամանակ հենց իրանական կողմը թույլ չի տվել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի տարածքի հաշվին բացի արտատարածքային միջանցք՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ուղղությամբ, ապա Իրանի դիրքերի թուլացումը նշանակելու է տարիներ շարունակ ձևավորված բալանսի էլ ավելի խախտում։ Եվ միանշանակ է, որ Իրանի և Ռուսաստանի դիրքերի թուլացումից օգտվելու է Թուրքիան, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում