Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Քաղաքականություն

Փաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հարձակումները։ Նույնիսկ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո էլ Փաշինյանը մտադիր չէ հանդարտվել, այսօր ևս նոր գրառում է արել, նշելով, թե «Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը» (Ամենայն հայոց կաթողիկոսի և Արշակ Սրբազանի աշխարհիկ անուններն են-խմբ.), որոնք խախտել են Մայր Աթոռի խորանի առաջ ստանձնած իրենց ուխտն ու ստորագրած ուխտագիրը, որևէ գերակայություն չեն կարող ունենալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որոնք ազնիվ են Աստծո և իրենց հոտի առաջ ու առաքինի իրենց ծառայության մեջ։ «Ու Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանն արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ, այլև նույնիսկ կանգնել նրանց կողքին»,- հայտարարել է Փաշինյանը։

Ընդ որում եկեղեցու դեմ իր հարձակումներում Փաշինյանը փորձում է օգտագործել մի քանի 100 տարվա կանոնագրքերը։ Իբր եկեղեցու բարձրաստիճան սպասավորները խախտում են այն, կուսակրոն չեն։ Հատկապես Փաշինյանի թիրախում են հայտնվում այն անձինք, որոնք առավել կոշտ են արտահայտվում Փաշինյանի հակաեկեղեցական պահվածքի դեմ։

Երեկ, երբ եկեղեցու բազմաթիվ սպասավորներ հավաքվել էին Նոր Նորքի դատարանի առջև իրենց ձայնը բարձրացնելու Սամվել Կարապետյանի համար, Փաշինյանը կրկին վտանգ էր զգացել, հասկանում է, որ ընդդիմադիր ուժերի, հանրության մի հատվածի և եկեղեցու համախմբումը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ իր համար։ Իսկ այդպիսի նախադրյալներ արդեն իսկ նախանշվեցին։ Երեկ դատարանի մոտ էին հավաքվել ոչ միայն հոգևորականները, այլ նաև արմատական ընդդիմադիր ուժերը, որոնք մի կողմ էին դրել իրենց բոլոր տարակարծությունները և առնվազն մեկ հարցում, միակարծիք լինելով, հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը երեկ ամբողջ օրը նյարդային վիճակում է եղել, անընդհատ զանգահարել ԱԱԾ պետի պաշտոնակատար նշանակված Անդրանիկ Սիմոնյանին, ճշտել, թե ինչ որոշում է կայացնելու դատավորը, ավելին, պահանջել է դատավորին սպառնալ, որ եթե կալանքի որոշում չտա, ապա՝ «ծանր հետևանք է լինելու իր համար»։

Մանե Թումանյան