ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ։ Բացի այդ, Թեհրանը Մոսկվայից նման օգնություն չի խնդրել, РБК-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը, լրատվական գործակալությունների ղեկավարների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կօգնի Իրանին ռազմական առումով, ասել է, որ ռազմական առումով, նախ, Իրանը մեզանից օգնություն չի խնդրել, և երկրորդ, նույնիսկ Իրանի հետ մեր ունեցած համաձայնագրի համատեքստում նման իրավիճակներում ռազմական փոխօգնության մասին որևէ դրույթ չկա։ Նման դրույթ գոյություն չունի», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Սակայն ընդհանուր առմամբ, Ռուսաստանի աջակցությունն ակնհայտ է, նշել է Պեսկովը։
«Երբ սկսվեց այս հակամարտությունը, հրապարակվել Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը դատապարտում էր Իսրայելի գործողությունը, հարվածներ և արտահայտում մեր հստակ դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է դադարեցնել հարվածները և անցնել բանակցությունների խաղաղ ընթացքի», - ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան հայտարարել է իր պատրաստակամության մասին, անհրաժեշտության դեպքում, միջնորդական ծառայություններ մատուցել իրանա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում։
«Սա նախագահ Պուտինը նաև ասել է իր ամերիկացի գործընկերոջը՝ Թրամփին, և դա քննարկվել է նաև Պուտինի կողմից օրեր առաջ ունեցած հեռախոսազրույցներում՝ թե՛ վարչապետ Բենիամին Նեթանյահուի, թե՛ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ», - պարզաբանել է մամուլի քարտուղարը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից