Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետո

Ներկայում մեծ տարածում գտած Labubu խաղալիքների չինական արտադրող Pop Mart ընկերության արժեթղթերի գինը կտրուկ նվազել է շուրջ 9 տոկոսով, ինչի հետևանքով ընկերությունը կորցրել է գրեթե 4 միլիարդ դոլար. պատճառը Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր թերթի («Ժողովրդական օրաթերթ») քննադատական հոդվածն է:

Ինչպես նշում է South China Morning Post-ը (SCMP), հոդվածում, թեև ընկերության անունն ուղղակիորեն չի նշվում, սակայն քննադատվում է Pop Mart-ի բիզնես մոդելը՝ այն է՝ հավաքածուի համար նախատեսված փափուկ տիկնիկները փաթեթավորել «խորհրդավոր տուփերի» մեջ, որպեսզի գնորդը նախապես չիմանա, թե որ մոդելն է դուրս գալու: Դա, ըստ թերթի, գնորդներին դրդում է ավելի շատ տիկնիկներ գնել՝ ամենահազվագյուտ խաղալիքները գտնելու և իրենց հավաքածուն ընդլայնելու համար: Սակայն իրականում Labubu-ի իսկապես հազվագյուտ և արժեքավոր մոդել գտնելու հավանականությունը երկու տոկոսից պակաս է, գրված է հոդվածում։

South China Morning Post-ը եզրակացրել է, որ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի թերթում հրապարակված հոդվածն արտացոլում է չինական իշխանությունների տեսակետը, և Pop Mart-ի արժեթղթերի գները սկսել են անկում ապրել։