Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Քաղաքականություն

Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի, այն է՝ ուղևորների ցուցակի առկայությամբ։ Այն պետք է լրացնել էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։

Քաղաքացիները այս օրերին հաճախ են դիմում մեզ՝ խնդրելով ճշտել՝ արդյո՞ք հսկիչ փաստաթուղթ պետք է ունենան բոլոր մեքենաները, ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր հատում են սահմանը ընտանիքով կամ ընկերական կոլեկտիվով։ Մի խոսքով, կոնկրետ ո՞ր դեպքերին է վերաբերում այս փոփոխությունը:

«Փաստը» դիմեց ՏԿԵ նախարարություն՝ այդ հարցերի հետ կապված պարզաբանում ստանալու ակնկալիքով: Նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը նախ պարզաբանեց, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով ոչ կանոնավոր փոխադրում հասկացությունը վերաբերում է ուղևորների մի խմբի՝ պատվերով փոխադրմանը։ «Խոսքը կոմերցիոն փոխադրման մասին է, այլ ոչ, օրինակ՝ ընտանիքի անդամներով Վրաստան մեկնելու։ Քաղաքացին ընտանիքով գնում, գալիս է, ազգանունները կրկնվում են, կան փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, երեխաների ծննդյան վկայական և այլն, նմանատիպ փոխադրումները որևէ խնդիր չունեն։ Նրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվելու։

Խոսքն այն մասին է, երբ ընտանիքի անդամներ չեն, ուղևորների խումբ է, ընդ որում՝ մեծ ծավալի փոխադրումներ են իրականացվում ՀայաստանՎրաստան և հակառակ ուղղությամբ, և բոլորը շատ լավ գիտեն, թե ովքեր են այդ կոմերցիոն փոխադրում իրականացնողները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը։

Արձագանքելով մեր այն դիտարկմանը, որ եթե մեկնողները ոչ թե ընտանիքի անդամներ են, այլ, օրինակ՝ ընկերներ, խորհուրդ է տալիս՝ որպեսզի խնդիրներ չառաջանան, ամեն դեպքում տպագրված տարբերակով ունենալ հսկիչ փաստաթուղթը, որտեղ նշված կլինեն ուղևորների անուն-ազգանունները։ «Ավելի լավ է իրենց մոտ տպագրված ունենան այդ ցուցակը, եթե թեկուզ ընկերներով են մեկնում, որպեսզի ապացուցողական որևէ խնդիր չունենան սահմանի վրա, ընդ որում՝ իրենց տեսչական մարմինը ստուգում է իրականացնելու նաև ճանապարհների վրա։ Եթե կա օրենքի պահանջ, պետք է բոլորը ենթարկվեն, առավել ևս, որ դա իրենից որևէ բարդություն չի ներ կ այացն ո ւ մ ։ Ն ա և նշեմ, որ այս կարգավորումը վերաբերում է վեց և ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներին։ Թեթև մարդատար մեքենա ունեցող մեքենաներին, որոնց ուղևորների քանակը չորս է՝ գումարած վարորդի նստատեղը, այս կարգավորումն ընդհանրապես չի վերաբերում»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ այս գործընթացը կարգավորվում է երկկողմ համաձայնագրով և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով։ «Խոսքն այն մասին է, որ միջպետական ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղևորների ցուցակով։ Այս կարգավորումը միշտ է գործել։ Համավարակի շրջանում ուղևորափոխադրումները դադարեցվեցին, վերականգնվելուց հետո վերահսկողությունը չխստացվեց։ Հիմա երկկողմանի փոխադարձության հիմունքներով իրականացվելու է վերահսկողությունը ոչ միայն հայկական, այլ նաև վրացական փոխադրողների նկատմամբ։ Պահանջն այն է, որ ուղևորների անվանացանկը լինի տպագրված տեսքով, որպեսզի չավելացնեն կամ չպակասեցնեն անուն ազգանուններ, փոխադրումն իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան»,-եզրափակում է Այվազյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում