Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Քաղաքականություն

Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այնպիսի տպավորություն է, որ վախը, ավելի ճիշտ՝ սաստիկ վախերը դարձել են Փաշինյանի ու նրա իշխանության «գործունեության» միակ մոտիվատորը:

Երեկ Փաշինյանը Թուրքիա մեկնեց, և մինչ նա սրտատրոփ սպասում էր Էրդողանի հետ հանդիպմանը, հայ հասարակությունն էլ սպասում էր, թե ինչ տհաճ անակնկալ է նա Թուրքիայից հրամցնելու Հայաստանին ու հայությանը: Մեծամասնությունը, բնականաբար, ընդհանրապես ոչ մի լավ բանի սպասում չունի Փաշինյանից, նրա իշխանությունից, երեկ առավել ևս չուներ նրա թուրքական այս այցից: Չէր կարող ունենալ՝ հատկապես հաշվի առնելով այցին նախորդած ու այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:

Նախ՝ պատերազմ հայտարարվեց Եկեղեցուն, ապա կալանավորեցին Սամվել Կարապետյանին, իսկ երեկ, երբ Փաշինյանն արդեն մեկնել էր Թուրքիա և լայնածավալ ժպիտով սեղմում էր երրորդ-չորրորդ-տասներորդ ռանգի թուրք պաշտոնյաների ձեռքերը, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնն ուղղակիորեն խճողված էր ոստիկաններով, ոստիկանական զորքերով, քաղաքացիական հագուստով «օպերներով»:

Հետո արդեն տեղեկություններ տարածվեցին «Սրբազան պայքարի» կողմնակիցների, քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունների, բերման ենթարկելու, «զրուցելու» մասին: Հատկանշական է պատահական անցորդներից մեկի դիտարկումը. «Տեսնես էս անգամ ինչ են տալու թուրքին, որ էս կարգի իրար են խառնվել...»:

Այո, ժողովրդական խոսքերը, որպես կանոն, ամենից տարողունակն ու դիպուկն են:

Ուրեմն, ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի ռեպրեսիվ անկանոն շարժումները:

Նախ՝ այս ամենը խոսում է իշխանությունը կորցնելու հետ կապված Նիկոլ Փաշինյանի ակնհայտ վախերի մասին: Նույն վախերի հետևանք են նաև վերջին օրերին նրա անհավասարակշիռ վարքն ու «ելույթները» Ազգային ժողովում, որից նույնիսկ իր շատ թիմակիցներ են ապշել: Մյուս պատճառն, իհարկե, թուրքական այցն էր, ինչպես նաև այդ այցի հետ կապված հետևանքները:

Այսինքն, նա իր ջղագրգռությամբ, «հոսանքահարմամբ», իրավական «բեսպրեդելով» ու, ընդհանրապես, բոլոր անկանոն շարժումներով մատնում է, որ այս ամենի մեջ ոչ թե բուն ներքաղաքական պատճառ կա, այլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ըստ այդմ էլ՝ մատնում է իր ակնհայտ վախերն առ այն, որ Հայաստանի համար վտանգավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հետևանքով ժողովուրդն, ի վերջո, ոտքի կկանգնի և այդպես հոտնկայս հրաժեշտի «ողջույն» կուղղի Փաշինյանին՝ իր ՔՊ-ով հանդերձ: Ինքը հո գիտե՞ր, թե ինչու էր գնում Թուրքիա, ինչ էր սպասվում այնտեղ, առավել ևս՝ ինչ է սպասվում դրանից հետո...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում