Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին

Հունիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված անվանի բարերար Էդվարդ Ավետիսյանի հիշատակին։ Համերգի ընթացքում ելույթ ունեցան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։

Երեկոյի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Միշել Մանգանիի, Պեդրո Իտուրրալդեի, Ռոբերտ Շումանի, Ղազարոս Սարյանի, Ջորջ Գերշվինի, Ալեքսանդր Հարությունյանի, Իգոր Ստրավինսկու/Գվիդո Ագոստիի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։

Համերգն իր ներկայությամբ պատվել էր նաև Էդվարդ Ավետիսյանի կինը՝ Պամելա Ավետիսյանը։

Հայազգի բարերար, երաժիշտ Էդվարդ Ավետիսյանը ծնվել է ԱՄՆ-ում։ Նրա ծնողներն Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից էին և ցեղասպանությունից հետո տեղափոխվել էին ԱՄՆ։ Ընտանիքում չորս երեխա էին՝ Փարամազը, Զվարթը, Էդվարդը և Պողոսը։ Էդվարդ Ավետիսյանը, քոլեջում ուսումն ավարտելուց հետո, հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբերի, բալետի և օպերայի երաժիշտների հետ, նվագել է կլառնետ «Boston Pops» նվագախմբում։ Հանդես է եկել նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության, Հայաստանի ազգային կամերային նվագախմբերի հետ։ Նա տարիներ շարունակ դասավանդել է նաև Բոստոնի համալսարանում։

Ավետիսյանը զբաղվել է բարեգործությամբ։ 1999 թվականին նրա միջոցներով Երևանում կառուցվել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը, որը կրում է նրա ծնողների անունը։ Այսքանով նրա բարեգործությունները Հայաստանի համար չեն ավարտվել։ Նա ներդրում է կատարել կրթության ոլորտում՝ կարևորելով այն հանգամանքը, որ կրթությունը պետք է լինի մատչելի։ Ավետիսյանը երազում էր ապագա սերունդների համար աշխարհն ավելի լավը դարձնելու մասին։ Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ նրա հիշատակին նվիրված համերգին ելույթ էին ունենում տաղանդավոր պատանիներ, որոնց կրթության շարունակականությունն ապահովվում է հենց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի, «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի և Սերգեյ Սմբատյանի ջանքերով։