Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Քաղաքականություն

Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են

Փաշինյանի Թուրքիա այցը նշանավորվեց Հայաստանում ընդդիմության կողմնակիցների զանգվածային ձերբակալություններով, խուզարկություններով և հերթական ապօրինություններով։ Երեկ, ցերեկն արդեն «Սրբազան պայքար» շարժումը հայտարարեց, որ Հայաստանի տարբեր վայրերում ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել։ Վերջնական թիվը նույնիսկ այս պահին պարզ չէ, բայց ակնհայտ է, որ 5 տասնյակից ավելի մարդկանց ձերբակալել, տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե օպերատիվ տվյալներ են ստացել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ «Ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ, կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը, ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- սպառնացել են ՆԳՆ-ից, բայց փաստացի իրենց իսկ հայտարարությամբ ապացուցելով, որ ապօրինություններ են գործում։

Ի վերջո, բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել, իսկ ոստիկանությունում հարցադրումներ են արել զանգվածային անկարգությունների և այլ բողոքի գործողությունների նախապատրաստման վերաբերյալ, ինչն, իհարկե, առնվազն անհեթեթ է։

Ընդդիմությունը, բոլոր պատճառներն ունի Փաշինյանի դեմ բողոքի գործողություններ սկսելու, հատկապես Թուրքիա այցելելու և հայկական շահերը հերթական անգամ զիջելու ֆոնին։ Բայց Փաշինյանն էլ այս ձերբակալություններով նպատակ ուներ հենց թուրքական կողմին համոզելու, որ իբր պինդ տղա է և կարողանում է վերահսկել իրավիճակը Հայաստանում։ Ըստ ամենայնի, հենց դա են նրանից պահանջում թուրքական իշխանությունները։

Սյունե Գևորգյան