Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը Փաշինյանի իշխանությանը քիչ է թվացել, այժմ էլ փորձում են հնարավոր բոլոր միջոցներով ճնշել և ահաբեկել թե՛ Կարապետյանին, թե՛ նրա կողմնակիցներին։ Հիշեցնենք, ռուսաստանցի գործարարին տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա գտնվում է խիստ մեկուսացված պայմաններում։ Ըստ որոշ աղբյուրների, քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում Կարապետյանի ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է, որը կարողանում է հանդիպել Կարապետյանի հետ։

Իշխանությունների այս գործողություններն, իհարկե, ծիծաղելի են։ Կարապետյանին էլ ահաբեկելը չափազանց բարդ է լինելու նրանց համար։ Ավելին, ինքը՝ Կարապետյանը փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, նշել, թե իր աչքերով է տեսել իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը, կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը ողջ դատավարության ընթացքում։ «Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ, այնուհետև 4 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ կախյալ է և անզոր»,-նշել է Կարապետյանը։

«Բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու, պայքարելու ենք»,- ասված է նրա ուղերձում։ Փաստացի, որքան էլ Հայաստանի գործող իշխանությունները փորձեն, տեսակցություններն արգելելով, Կարապետյանին մեկուսացման մեջ պահելով, շարունակել իրենց ռեպրեսիվ գործողությունները, ակնհայտ է, որ գնացքն այլևս գնացել է, իսկ Փաշինյանի համար, «ծանր օրերը» առջևում են։

Լալա Եսայան