Իրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. Մերկել
Իրանի դեմ Իսրայելի օդային հարվածները չեն խախտում միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը` հավելելով, որ Ռուսաստանը խախտել է աշխարհակարգը՝ հարձակվելով Ուկրաինայի վրա, քանի որ նրան վտանգ չի սպառնում։
Իսրայելի «Ապստամբող Առյուծ» օպերացիան Իրանի դեմ չի կարող համեմատվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման հետ, քանի որ Կիևը չէր սպառնում Ռուսաստանի Դաշնության գոյությանը: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Neue Osnabrücker Zeitung թերթին տված հարցազրույցում։
«Ես այնքան էլ համաձայն չեմ, որ Իսրայելը չի պահպանում միջազգային իրավունքը: Երբ Իրանի կամ ՀԱՄԱՍ-ի կողմից կասկածի տակ է դրվում երկրի գոյությունը, այդքան էլ հեշտ չէ դրան պատասխանել միջազգային իրավունքի համաձայն: Եթե ոմանց թույլատրված է ասել, որ ցանկանում են ոչնչացնել Իսրայելը, ապա նա պետք է կարողանա պաշտպանել իրեն»,- ասել է Մերկելը:
«Իսկ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին: Ուկրաինան երբեք չի սպառնացել Ռուսաստանին և, այնուամենայնիվ, հարձակման է ենթարկվել»,- նշել է Գերմանիայի նախկին կանցլերը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...