Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին

«Հայկոյի «Վերև»-ի վրա շատ երկար աշխատեցինք ու մտովի հասանք բոլոր հնարավոր վերևները:

Երգի մտահղացումը վաղուց կար: Երբ Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցի շրջանակներում խոսում էինք Հայկոյի երգարվեստից, սկսեցի մեծ հետաքրքրությամբ լսել և ուսումնասիրել նրա երգերը: Ինձ շատ հետաքրքրեց նրա արվեստը, շատ իրական էմոցիաներ կային նրա ստեղծագործություններում: Որոշեցինք փորձ անել, ընտրել երգերից մեկն ու մեր վերընթերցմամբ ներկայացնել»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց FairWind խմբի հիմնադիր և մենակատար Վարդգես Հովեյանը:

Ըստ նրա՝ «Վերև» երգում շատ սեր ու թթվածին կա, որն Էմոցիոնալ տեսանկյունից խմբին շատ հոգեհարազատ էր:

«Մտածեցինք, որ «Վերև» երգը շատ հետաքրքիր կարող է լինել և, քանի որ FairWind-ը ռոք խումբ է, լրիվ այլ տեսանկյունից մոտեցանք այս ստեղծագործությանը: Շնորհակալ ենք Հայկո Հակոբյան հիմնադրամին, որ մեզ թույլ տվեց երգը փոխել և օգնեց մեզ ամեն հարցում:

Արդեն երգը պատրաստ էր, մտածում էինք տեսահոլովակի մասին ու սցենարային տարբեր մտքեր կային: Հետո հասկացանք, որ այս երգն այնքան սիրված է, որ ամենաճիշտ տարբերակը կլինի ընտրել հետաքրքիր վայր և նկարահանել, թե ոնց է բենդը նվագում՝ ունենալով դրոնային կադրեր, գեղեցիկ երկինք և այլն... այդյունքում ստացվեց այս տեսահոլովակը»,- նշեց մեր զրուցակիցը:

 Վարդգես Հովեյանի խոսքով՝ շատ կարևոր ու պարտավորեցնող էր լսել և՛ Հայկո Հակոբյանի, և՛ Հրաչ Քեշիշյանի կարծիքը երգի այս տարբերակի մասին:  

«Եվ մենք շատ ուրախացանք, երբ լսեցինք դրական  կարծիքներ»,-Tert.am Life-ի հետ զրույցում խոստովանեց խմբի մենակատարը:

FairWind խումբը ստեղծվել է 2007 թվականին: «Այս տարի նշում ենք խմբի 18 ամյակը, դառնալու ենք չափահաս»,- ասաց Վարդգես Հովեյանը: Խումբը նվագում է երևանյան ռոքնռոլ, ունեն բազմաթիվ սիրված երգեր թե՛ հեղինակային, թե՛ ռեմեյքներ:   FairWind-ը համերգներով հանդես է եկել Երևանում և մարզերում, ինչպես նաև Հայաստանից դուրս: