Սիսիանում այսօր մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը
Այսօր՝ հունիսի 26-ին, Սիսիան քաղաքում կմեկնարկի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի ստացվել է 850 ֆիլմի հայտ, որից ծրագրում ընդգրկվել է 44-ը: Ցանկը տարեցտարի ընդլայնվում է, ընդգծում են փառատոնի կազմակերպիչները, ինչը վկայում է, որ ուշադրությունը դեպի երևանյան կինոփառատոնը ավելանում է: Կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանի խոսքով՝ փառատոնի շրջանակներում սպասվում են կինոդիտումներ, քննարկումներ, վարպետաց դասեր ու փորձի փոխանակում: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Սիսիանում։ Հունիսի 27-ին «Զորաց քարեր»-ի հարևանությամբ էլեկտրոնային երաժշտության բացօթյա համերգ կլինի։ Այն կամփոփվի հունիսի 29-ի երեկոյան Երևանի մանկական զբոսայգում, որտեղ կցուցադրվեն փառատոնին ներկայացված ֆիլմերը։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր Գուժ Թադևոսյանի կողմից։ Այն filmfreeway.com հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող կինոփառատոներից է։ Փառատոնի գեղարվետական ղեկավարը կինոօպերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանն է, իսկ ծրագրերի ղեկավարը՝ ռեժիսոր, սցենարիստ Արտյոմ Բաղդասարյանը։ Փառատոնի նպատակն է բացահայտել երիտասարդ և տաղանդավոր ստեղծագործողների, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինոգործիչների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, իրականացնել փորձի փոխանակում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...