Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Սկսվել են F-35-ի ծրագրի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է նաև ամերիկյան արտադրության F-35 կործանիչների  ծրագրին վերադառնալու հետ կապված հարցին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

«Տարածաշրջանում մեր գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Տեղի են ունեցել բանակցություններ նաև պարոն Թրամփի հետ»։ 

Էրդողանի փոխանցմամբ,  տեխնիկական մակարդակով արդեն մեկնարկել են բանակցությունները։ 

Էրդողանը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը չի սահմանափակվում միայն ռուսական S-400 ՀՕՊ համակարգերով։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է կառուցել բազմաշերտ համակարգ, որտեղ տարբեր բարձրությունների համար նախատեսված հրթիռները պիտի գործեն համադրված՝ ինչպես մարդու մարմնի օրգանները։

«Մենք երկիրը բերել ենք որոշակի կետի, սակայն դրանով չենք բավարարվում։ Պետք է զարգացնենք մեր հրթիռային հնարավորությունները։ Կառուցում ենք մեր «Պողպատե գմբեթը» (Çelik Kubbe)՝ համակարգերի համակարգը»,– ասել է Էրդողանը։

Նա պնդել է, որ Թուրքիան ունի տեղական և ազգային հնարավորություններով ստեղծված համակարգեր՝ SİPER, KORKUT, HİSAR, SUNGUR և այլ համակարգեր։ «Եթե մենք մտածեինք՝ «մեկից կգնենք», կամ՝ «փող ունենք, ինչու չեն վաճառի», ապա այս ամենը չէր լինի։ Եղել են ժամանակներ, երբ նույնիսկ մեր դաշնակիցները մեզ զենք չեն վաճառել, թեև մենք վճարունակ էինք»,– հավելել է նա։

Էրդողանը հիշեցրել է նաև, որ առաջին քայլերից ի վեր թերահավատորեն են մոտեցել թուրքական ռազմարդյունաբերության նախագծերին։ «Մենք ստեղծեցինք մեր սեփական ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ները, մեր ազգային մարտական կործանիչը՝ KAAN-ը։ Երբ սկսեցինք KAAN նախագիծը, այն ծաղրում էին՝ անվանելով ջեռուցման մարտկոց։ Բայց այսօր KAAN-ն արդեն երկնքում է»,– նշել է նա։

Անդրադառնալով F-35 ծրագրին՝ նշել է․ «Մենք F-35-երից էլ ամբողջությամբ չենք հրաժարվել։ Մեր մտադրությունները ներկայացնում ենք մեր գործընկերներին։ F-35-ը ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական գործընթաց է։ Թուրքիան անարդարացիորեն հանվել է ծրագրից։ Մենք միշտ քննադատել ենք այս քայլը, որը չի համապատասխանում դաշնակից լինելու ոգուն։ Պարոն Թրամփի հետ մեր քննարկումների ժամանակ անդրադարձել ենք թեմային, և արդեն սկսվել են բանակցություններ տեխնիկական մակարդակով։ Աստված տա՝ առաջընթաց կունենանք»։

Ամփոփելով Թրամփի հետ ունեցած հանդիպման արդյունքները՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են երկկողմ հարաբերություններից մինչև ՆԱՏՕ-ի շրջանակում գործընկերությանը առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ «Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի հետ ունենք 100 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակ, և ցանկանում ենք այդ թվին հասնել։ Բացի այդ, հնարավորություն ունեցանք անդրադառնալ մեր տարածաշրջանում առկա հակամարտություններին ու լարվածություններին»։ 

Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ը որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 միավոր կործանիչները: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով չնայած Անկարան դիմել է Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար, սակայն դեռևս Թուրքիայի օգտին ոչ մի զարգացում չկա։